ՄԱՄՈւԼ > «Փաստ». «Երևան սիթիի» դրամարկղերը՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաքի» համար

«Փաստ». «Երևան սիթիի» դրամարկղերը՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաքի» համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Փաստ» թերթը գրում է.

«Շատերն են նկատել, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղերի մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ:

Հասկանալի է, որ նման արկղիկները «Երևան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղերի մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաև նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որևէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով:

Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երևան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որևէ ուղղակի ցուցումի»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-