Video > Մոսկվայում մրցման ընթացքում մահացու վրաերթի են ենթարկել օլիմպիական չեմպիոնին.(Տեսանյութ)

Մոսկվայում մրցման ընթացքում մահացու վրաերթի են ենթարկել օլիմպիական չեմպիոնին.(Տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել և մահացել չմշկավազքի օլիմպիակական չեմպիոն Կլարա Գուսևան: 83-ամյա մարզուհին չեմպիոն էր դարձել 1960 թվականի Խաղերում՝ ամերիկյան Սքվո-Վելիում: «Երեկոյան Գուսևան տուն վերադառնալիս է եղել, Վերնադսկու պողոտան անցումով հատելիս նրան հարվածել է մեքենան:

Նախորդ  լուսակրի տակ երկու մոտոցիկլիստ և մեքենա են կանգնած եղել, որոնք սկսել են մրցել արագության վրա: Մոտոցիկլիստները առաջ են անցել մեքենայից, նկատել Գուսևային և կարողացել շրջանցել նրան, իսկ ահա մեքենան չի հասցրել», հայտնել է Ռուսաստանի չմշկավազքի միության ներկայացուցիչը:

Վրաերթ կատարած վարորդը փախուստի չի դիմել և շտապօգնություն է կանչել: Հանրահայտ մարզուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-