ՄԱՄՈւԼ > «168 ժամ». Աղմուկ հանած քրգործում շրջանառում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը

«168 ժամ». Աղմուկ հանած քրգործում շրջանառում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի սարքավորումների գնումների հայտնի գործում, «168 ժամ»–ի տեղեկություններով, շրջանառում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Ըստ թերթի` այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնցից իրականացվել են գնումները, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմն» է:

Քրեական գործի նյութերով`, բժշկական սարքավորումներ մատակարարող երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները:

Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-