ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». Քոչարյանի ընդդիմադիրներն այսօր դատարան են գալու ավելի կազմակերպված

«Ժողովուրդ». Քոչարյանի ընդդիմադիրներն այսօր դատարան են գալու ավելի կազմակերպված

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջև հաճախ բախումներ էին տեղի ունենում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ևս դատարանի դիմաց սպասվում է երկու թևերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը ևս սպառնում է վերածվել բախման։ Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, և չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները»: 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-