ՄԱՄՈւԼ > «Իրատես». Գիտեն, թե ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի «սիրտը»

«Իրատես». Գիտեն, թե ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի «սիրտը»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Իրատես» թերթը գրում է.

«Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստուտուտների աշխատանքը։ Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։ Այս ամենին զուգահեռ, կա մեկ այլ իրականություն։ Սահմանադրությունն էլ է փաստում, որ երկրի առաջին տիկինը նախագահի կինն է՝ Նունե Սարգսյանը, որին առնչվող հետաքրքիր մի դրվագ ներկայացրին օրերս։

Ընդ որում, ի հակադրություն Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանը ոչ աշխատակազմ ունի, ոչ մամուլի խոսնակ, ոչ էլ հիմնադրամներ։ Վերջերս Նունե Սարգսյանին հյուրընկալվել են ինչ-որ ծրագրով աջակցություն ակնկալող մի կազմակերպության անդամներ, որոնք զարմացել են, երբ տիկին Սարգսյանը ներողություն է խնդրել, որ նրանց ասածները պետք է անձամբ գրառի, քանի որ օգնական չունի։ Իսկ դուք ասում եք` մամուլի խոսնակ։ Եվ այնքան անբռնազբոս է դա ասել, որ ներկաներին թվացել է, թե այդպես էլ պետք է լինի»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-