ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Սերժ Սարգսյանը, Պարգև արքեպիսկոպոս սրբազանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մասնակցել են Մարտունու շրջանում հուշակոթողի և թանգարանի բացմանը (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը, Պարգև արքեպիսկոպոս սրբազանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մասնակցել են Մարտունու շրջանում հուշակոթողի և թանգարանի բացմանը (լուսանկարներ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:

Արարողությանը մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, եւ նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին եւ հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», – ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր ե՛ւ կոլխոզաշենցիների, ե՛ւ ողջ Արցախի համար:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-