Բանակ > «Փոքրիկ սուլթանն» իրեն իրավունք է վերապահում «գցել» միջազգային հանրությանը

«Փոքրիկ սուլթանն» իրեն իրավունք է վերապահում «գցել» միջազգային հանրությանը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վերջին ամիսներին Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները հույս էին ներշնչում, որ հնարավոր է երկկողմ համաձայնության հիմքում հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմը  անգամ հայտարարեց, որ կողմ է խաղաղության հաստատմանը նպաստող հումանիտար ծրագրերի իրականացմանը: Սակայն «խաղաղասեր» հարևանները, մասնավորապես  «Կովկասի վերջին բռնապետ փոքրիկ սուլթան»  Ալիևը ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե չդիմեր ավանդական և փորձված սցենարի, այն է՝ մի կողմից Հայաստանի և միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ, հումանիստ և խաղաղության ջատագովի կերպարով թոզ փչելը, մյուս կողմից՝ մեջքի հետևից հարվածներ հասցնելու, սեփական բերանից դուրս եկած խոսքին տղամարդկայնորեն տեր կանգնելու ունակության բացակայության պայմաններում սահմանին կեղտոտ խաղեր սկսելը:

Վերջին օրերին այդ կեղտոտ խաղը էլ ավելի ակնհայտ է դառնում: Սկզբում՝ Ադրբեջանը հայտնում է, թե հայկական կողմը  Աղդամի ուղղությամբ կրակել է երեխաների վրա: Ինչ խոսք, հարևան երկրի իշխանությունները սիրում են սեփական այլասերված և  հակամարդկային նախասիրությունները պրոյեկտել հակառակորդի վրա: Ինչևէ, Արցախի ՊԲ-ն հիմնավոր կերպով  հերքեց այդ ակնհայտ ապատեղեկատվությունը  և իր հերթին զգուշացրեց հնարավոր լարվածության մասին:

Ինչպես երևում է ոչ առանց հիմքի, քանի որ այդ դեպքից հետո՝ ապրիլի 21-ից 27-ը արձանագրվում են վերջին շրջանում ամենաշատ խախտումները՝ 3700 կրակոց: Այնուհետև խաղասասեր Ալիևի հրամանով ադրբեջանական բանակը կրակում է ԲաղանիսԱյգեպար ճանապարհի վրա: ՀՀ ԶՈւերը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, սակայն Ալիևի ախորժակը այսքանով էլ չի հագենում, Տավուշի ուղղությամբ ադրբեջանցի դիպուկահարները ծանր վիրավորվում են հայ պայմանագրային զինծառայողի, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից ու գնդացիրներից կրակում են Մատաղիսի վրա, վնասում հացի մեքենայի թափքը:

Ալիևին անգամ չի կանգնեցնում այն հանգամանքը, որ իր խաղաղասեր զինված ուժերը  կրակում և ծանր վիրավորում են ՊԲ զինծառայողի՝  հարավ արվելքում,  հենց այն պահին, երբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կաապրշիկին: Այն նույն Կասպրշիկին, որին Բաքվում ընդունելիս Ալիևը վստահեցնում էր, որ Ադրբեջանը ինչպես և Հայաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այն նույն Կասպրշիկին, որին  Ալիևը հավատացնում էր, որ իր ժողովրդին խաղաղության է նախապատրաստում:

Այսօր, սակայն նույն Ալիևը, թքելով միջազգային հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, անում է ամեն ինչ, որպեսզի սանձազերծի հերթական պատերազմը Արցախի և Հայաստանի դեմ:  Այդ մասին օրերս խոսեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը, նշելով, որ Բաքուն խաղաղության ձգտելու իմիտացիայի տակ նոր սցենարներ է մշակում, որոնք կարող են ի վերջո հանգեցնել լարվածության աճի և պատերազմի: Ը

նդ որում, ուշագրավ է, որ Ադրբեջանը կրկին անցել է հին մարտավարության կիրառմանը, փորձելով խառնել ամբողջ առաջնային գիծը, գործողություններ անելով հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան ուղղություններով: Ըստ էության հենց հաց տեղափոխող մեքենայի, մանկապարտեզների, գարնանացանով զբաղված խաղաղ բնակչության վրա կրակելու, դիպուկահարներին գործի դնելու՝ հակամարդկային և  հանցագործ գործողությունների մեջ է պարփակված Ալիևյան ռեժիմի ողջ էությունը:

Ալիևի՝ միջազգային հանրության առջև արված հայտարարությունները, խոստումները գրոշ անգամ չարժեն, քանի որ Բաքու վերադառնալիս «Կովկասի վերջին բռնապետ փոքրիկ սուլթանն»  իրեն իրավունք է վերապահում «գցել»  այդ նույն միջազգային հանրությանը, «գցել»  միջնորդներին, «գցել» սեփական ժողովրդին՝ տանելով հերթական ռազմական ավանտյուրայի:

Միակ բանը որ այս գործելաոճով Ալիև կրտսերը չի գցում, դա իր միջազգային հեղինակությունն է, այն պարզ պատճառով, որ այդ հեղինակություն կոչվածը պարզապես գոյություն չունի, հիմնականում, հենց վերոնշյալ գործելաոճի հետևանքով: Ալիևը տղամարդկություն է խաղում բանակցային սեղանի շուրջ, սակայն հետագայում նրա տղամարդկությունը բավարարում է միայն սեփական զինվորներին մատաղացու դարձնելուն, պետական ողջ ապարատը ապատեղեկատվություն տարածելու վրա նստացնելուն և այդ «սուրբ գործի» վրա նավթադոլարները մսխելուն, փորձելով «տեղեկատվական ռումբիկներ» պայթեցնել Հայաստանի տարածքում, այն էլ՝  ապարդյուն:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սեփական ժողովրդին թալանած, սեփական երկրի կոռուպցիայի մեջ խեղդած Ալիևի՝ ազգային հերոս երևալու «մուրազը» այնքան էլ հիմնազուրկ չէ, նա, ինչպես և իր երկրի «ազգային հերոսները»,  սովորական հանցագործ է և վախկոտ խաբեբա: Ադրբեջանում ստեղծված իրավիճակը մի բանի մասին է վկայում: Անդադար սադրելով, անդադար խոսելով պատերազմի մասին` նրանք չեն էլ հասկանում, թե ինչին դունչները կհասնի, ինչին` ոչ: Կամ էլ պարզապես անտառում մթում միայնակ հայտնվածի պես բարձր գոռում են` սեփական վախը հաղթահարելու համար

Էմմա ԲԱԳՐԱՏՅԱՆ

Facebook Comments

One thought on “«Փոքրիկ սուլթանն» իրեն իրավունք է վերապահում «գցել» միջազգային հանրությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-