ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժ/պ

Ավագանու «Իմ քայլի» անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժ/պ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

NEWS.amի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ Երգի պետական թատրոնի նախկին  տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը արդեն լրանալու էր, իսկ նա հիվանդության պատճառով տեղափոխվել է ԱՄՆ։

«Ես ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո»,–ասաց Արմեն Սարգսյանը։

Հետաքրքրվեցինք՝ իսկ Արթուր Գրիգորյանը շարունակո՞ւմ է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, նա դրական պատասխանեց. «Այո, Արթուր Գրիգորյանը շարունակում է լինել գեղարվեստական ղեկավարը եւ թատրոնի ոգին»։

Շարունակությունը`սկզբնաղբյւրում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-