ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ > 100 000 $ կուղղվի Աննա Հակոբյանի հիմնադրամին․ ո՞վ է ֆինանսավորողը

100 000 $ կուղղվի Աննա Հակոբյանի հիմնադրամին․ ո՞վ է ֆինանսավորողը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամերիկահայ բժշկական միության 34-րդ տարեդարձի կապակցությամ Լոս Անջելեսում կազմակերպվել էր հանդիսավոր գալա ընթրիք, որի մեկնարկը տրվեց ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսով։ Կարևորելով նոր ձևավորված այս համագործակցությունը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում մատնանշեց այն ֆինանսական օգնության անհրաժեշտությունը, որն ակնկալվում է ապագայում։  

Ասուլիսին հաջորդեց Ամերիկահայ բժշկական միության 34-րդ տարեդարձիգալա ընթրիքը։ Երեկոյի գլխավոր բանախոսը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր, ով իր խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը։

-Այս երեկոն հատուկ առաքելություն ունի աջակցելու Հայաստանում ապրող քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Այսօր մենք միավորված ենք մեկ գաղափարի շուրջ՝ հայ երեխաների համար ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն։ Հայաստանում ամեն տարի մոտ հարյուր երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում։Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին,- նշում է տիկին Հակոբյանը ու ավելացնում՝

Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղի դեմ, և մեր պարտքն է թույլ չտալ, որ միջոցների բացակայության պատճառով երեխաները պարտվեն այդ պայքարում։ Հավանաբար դուք ինձանից լավ գիտեք, որ քաղցկեղն այսօր նույնը չէ, ինչպես տարիներ առաջ։ Մարդկությունը, և իհարկե դուք, բժիշկներդ, այս հիվանդույթունը հաղթահարելու ճանապարհներ գտել եք։ Այսօր շատ դեպքերում մենք կարող ենք հաղթել այդ պայքարում, բայց դեռ կան դեպքեր, որտեղ հաջողություն չենք ունենում և բժկությունն ու գիտությունը դեռ չեն գտել այն կախարդական միջոցը, որը կբուժի բոլորին։ Սրա գլխավոր պատճառներից մեկը խոշոր ֆինանսական միջոցների անհրաժեշտությունն է այս պայքարում։ Այսօր շատ զարգացած երկրներում, ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգներն է, շատ դեպքերում քաղցկեղը սովորական հիվանդություն է դիտարկվում, բայց բազմաթիվ՝ քիչ զարգացած երկրներում, ինչպիսին օրինակ Հայաստանն է, քաղցկեղը համարժեք է մահվան։ Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը բռնեց զարգացման ուղին, և ես համոզված եմ՝ շատ կարճ ժամանակ հետո Հայաստանը կընդգրկվի աշխարհի ամենազարգացած երկրների ցանկում, բայց այսօր, հենց այս պահին մեր երեխաները չեն կարող սպասել դրան, նրանք հենց այսօր բուժման կարիք ունեն, և հենց սրա համար է, որ նրանք մեր աջակցության կարիքն ունեն։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, դրանք դրական ուղղությամբ տանելու համար, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտ պարգևելու համար։ Եվ մենք սկսեցինք ամեն անգամ մեկ ժպիտ փրկելով, մեկ ընտանիքին մեկ ժպիտ բերելով, որովհետև, ինչպես ասում են՝ մեկ կյանք փրկելով մենք աշխարհն ենք փրկում։

Նյութը ամբողջությամբ սկզբնաղբյուրում` Yelaket.am

Facebook Comments
  • 94
    Shares

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-