ՔԱՂԱՔԱԿԱՆ > Վանոյի նամակը Փաշինյանին.մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ

Վանոյի նամակը Փաշինյանին.մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Համացանցում ակտիվ շրջանառվում է ՀՀ հասարակական, գրական գործիչ, քաղաքական վերլուծաբան Վանո Սիրադեղյանի նամակը՝ գրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նիկո՛լ, աղետաբեր ձախողումը օր օրի շնչում է մեջքիդ: Դա քո ձախողումը չի լինելու: Դա իշխանության ձախողումը չի լինելու, քանի որ հարցն ավելին է, քան իշխանությունը: Ինքդ արդեն հասկանում ես, թե ինչ, ոնց և ինչու եղավ: Թշնամին դարպասների մոտ է: Զգոնությունդ կեղծ փաստարկներով թուլացրել են, քեզ` քո համար ամենաանսպասելի պահին փաստի առաջ կանգնեցնելու համար: Դու դաշնակից չունես: Ոչ ներսում, ոչ դրսում: Ուժայինների վրա, դու էլ գիտես, չես կարող հենվել, անգամ վստահել:  Արցախում դու ոչինչ չունես, բացի զինվոր տղադ: Սփյուռքի դերը էդ պարագայում ֆիկցիա է: Քո քպականներն էլ ոչինչ են ու նման իրավիճակներում առաջինն են քեզ խփելու, իրենց վրից դավաճան-հող տվողի պիտակը մաքրելու ու Հայաստանում ապրելու իրավունքի համար: Լևոնին, Ռոբերտին ու Սերժին դավաճանած ու էսօր քո դուդուկի տակ պարողները վկա:

Քայլ արա, քանի դրա ժամանակն ունես: Մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ: Էդ երկու շաբաթն Աննայի խաղաքարտն էլի, մի վերջին անգամ էլ օգտագործի` բոլորին շեղելու համար: Արմեն Սարգսյանի վրա զապըդը պատերազմ չի թողնի: Թող հաղթող ուժը ժամանակ ունենա էս թնջուկից դուրս գալու, փորձանքը կանխելու համար:

Որոշում կայացնելու համար դու երկու ամիս էլ չունես: Հասարակական աջակցություն դու այլևս չունես այնպես, որ դրա հետ հաշվի նստեն ներսում ու դրսում: Քայլ արա, քանի դեռ դրա շանսը քո ձեռքերում է: Հետո դառնալու ես դիտորդ, վերջում` քավության նոխազ:

Քո սիրած Պապ թագավորը դա չհասկացավ, զգոնությունը կորցրել էր, դու հասկացիր: Կարդա Արտաշեսյաններ: Կարդա Արտավազդի Ա-ի չարագուշակ խոսքերը: Գտիր ասածս խոսքերն ու կարդա: Հասկացի` ինչ եմ ասում: Այնպես մի արա, որ քո հաջորդը նույն բառերը կրկնի: Պատմությունը դա չի ների երբեք: Չի ների ոչ քեզ, ոչ էլ մեր էս մի բուռ երկրին:

Հարգանքներով` Վանո»:

  • 2.1K
    Shares

One thought on “Վանոյի նամակը Փաշինյանին.մի պատրվակով հիվանդացի ու բոլորին փաստի առաջ կանգնեցրու` նշանակելով նոր ընտրություններ

  1. Սրանք ուրկէ՞ կուգան․ էս հայրենասերը որ երկրից է նամակ գրել, չելնի ծպտյալ հայերից է որ նորից գլուխ է բարձրացրել․ կարելի է գլուխ ուտելու ժամանակ է էլի հասել․ Վազգենի գլուխը կերան եւ փախան և հանկարծ կրկին սպառնացող նամակ է գրում․ մի հարց ունեմ կա՞ մի ուրիշ ազգ մեր նման․ Աստված մեր վերջը խեյր անի․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-