up

Լրահոս

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

article
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է

00:14

article
Նոր Տեսանյութ` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից

22:54

article
Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունից

22:42

article
Էլեկտրաէներգիայի անջատումներ դեկտեմբերի 16-ին

22:14

article
Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

22:00

article
Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է.ՖՈՏՈ

21:39

article
Թուրք աղջիկը իր գեղեցկությամբ անցել է հայազգի Քիմ Քարդաշյանին.լուսանկարներ

21:29

article
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. Բացառիկ լուսանկար

21:01

article
Արտակարգ դեպք «Արաբկիր» հիվանդանոցում. երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

20:33

article
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

20:21

article
Գագիկ Սուրենյանը գրառում է արել.ՖՈՏՈ

20:03

article
Ողբերգական դեպք.հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

19:49

article
Մելանյա Թրամփը ընդունելության է եկել 4000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով.ՖՈՏՈ

19:28

article
Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով.Տեսանյութ

19:14

article
Երևան-Անապա չվերթ է բացվել

19:04

article
Գոհար Ավետիսյանի կատարմամբ նոր երգը

17:18

Զգոն եղեք ազգայնամոլության նկատմամբ, այն պատերազմի է մղում, եւ չզիջել որեւէ բան, այլապես ամեն ինչ կկորի. Սերժ Վենտուրինի

cover

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առկա թերությունների, դիվանագիտության ոլորտի բացթողումների, Արցախյան հիմնախնդրի կարգավորման և մի շարք այլ օրակարգային և առանցքային թեմաների շուրջ  iPRESS.am-ը զրուցել է ֆրանսիացի հայտնի գրող, թարգմանիչ Սերժ Վենտուրինիի հետ:

Պարո՛ն Վենտուրինի, վստահ եմ, որ լավատեղյակ եք հայերի հազարամյակներով ձգվող պատմությունից, հիմա, երբ հետադարձ հայացք եք գցում անցյալին, ի՞նչ եք մտածում, մենք դեպի ո՞ւր ենք գնում:

-Մարդկության պատմության մեջ, ինչպես բոլոր ժողուրդներն իրենց սեփական պատմության ընթացքում, հայերը եւս գործել են սխալներ: Կարսի կորուստը դարձավ դրա խոշոր խորհրդանիշերից մեկը: Անհամաձայնությունները, քաղաքական միասնության բացը մշտապես ծանրանում է ամենօրյա կյանքում: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ տեղավորվել հեռուն ընդգրկող ժամանակի մեջ՝ առավել միասնական տեսլական ունենալու եւ կործանարար ներքին պատերազմներին վերջ տալու համար: Պատմությունը կակազում է եւ պետք չէ կրկնել ճակատագրական նույն սխալները: Ժողովուրդների համար պատերազմը վատթարագունն է: Բոլոր ժողովուրդներն էլ երազում են խաղաղություն, պատերազմի ձգտում են իշխողներն ու զենք վաճառողները: Երկրագունդը՝ մեր տունը, վերջնականապես այրվում է: Եւ ինչպես Արցախում, այնպես էլ այլուր, բոլորս ապրում ենք հրատապության մթնոլորտում: Հազարամյա պատմությունը հասկանալու համար չունենք անհրաժեշտ հետքայլի տեղ, հեռավորություն, անկաշկանդվածություն: Եւ միշտ էլ նախընտրելի է դիվանագիտությունը քան պատերազմը, նույնիսկ ​դիմակայության ոգի ունեցող​ ժողովուրդների համար:

Իսկ հիմա մենք որքանո՞վ ենք պաշտպանված:

-Ես Ավոյի (Մոնթե Մելքոնյան. խմբ. Ա. Մ.) պես մեծ ռազմավար չեմ, բայց կարծում եմ, որ Նախիջեւանը մնում է հայկական պաշտպանության թույլ օղակը: Նախիջեւանից հեշտ է Երեւանին խփելը, չնայած նրան, որ ագրեսորները գիտեն՝ անհապաղ պատասխանը Բաքվի վրա կլինի իրական, բայց ոչ զսպող: Իրականում, նրանք խենթությունից ձերբազատված չեն: Ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է: Հնդկաստանի ու Չինաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանի համար իսկապես անհրաժեշտ է՝ երկու մեծ բեւեռների տիրապետությունից դուրս գալու համար: ԵՄ-ն փայլում է իր ռազմական բացակայությամբ, այս պահին այն կառուցման փուլում է ու կարող է շատ քիչ օգնություն տալ, բացի դիվանագիտական օգնությունից: Արցախում տեսել եմ առավելս հավաքական մի ժողովուրդ ու մի հանրապետություն: Ըստ իս, օրինակ, նանոտեխնոլոգիայի ոլորտը գիտական մակարդակով գիտահետազոտական ոլորտում առաջնահերթ է, շատ կարեւոր է լեզուններին տիրապետելը: Եւ ինչպես ասում է ասացվածքը՝ եթե չգիտես թե ուր ես գնում, տես, ​թե որտեղից ես գալիս: Արցախը կա ու մնում է Հայաստանի կողպեքը:

Լավ կետի հանգեցինք: Խոսենք մեր արտաքին քաղաքականության մասին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են մեր կապերն այլ պետությունների հետ եւ մենք որքանո՞վ ենք կարողանում այդ ընկերական հարաբերությունները բալանսավորել:

-Ես շատ եմ կարեւորում տնտեսական, ռազմական, մշակութային ու դիվանագիտական շփումները: Անհրաժեշտ է բացվել դեպի 21-րդ դար, թվային հեղափոխության այս պահին՝ բոլոր մակարդակների ու հարթությունների վրա, ուսուցումը բարելավելու համար: Դա ապագայի բանալիներից մեկն է: Երիտասարդների ուսուցումը պետք է լինի ուժեղացված եւ զարգացած, քանի որ նրանք են ապագան, պետք է նրանց վստահել ու ուղեկցել: Միջազգային շփումների քաղաքականությունը՝ բարձրորակ ուսուցման հետ միասին, ինձ թվում է հենց այն է, ինչը կկարողանա ապագայում օգնել Հայաստանին:

Պարո՛ն Վենտուրինի, այսօր առավել եւս կանգնած ենք այդ վտանգի առաջ, դրա ապացույցն են նաեւ հակառակորդ պետության՝ վերջերս դրսևորած ակնհայտ ակտիվությունը: Երբ այս ամենը դիտարկում ենք արտաքին քաղաքականության տեսանկյունից, պատերազմի վերսկսումը որքանո՞վ է նպատակահարմար:

-Պատերազմի վերսկսումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե հաղթանակը լինի վերջնական: Բայց ոչինչ դեռ պարզ չէ: Իհարկե, հայերը կմիաձուլվեն ազգային մի թափով, իսկ հետո՞: Ըստ իս պետք է օգտագործել ձեռք բերածը եւ խաղադաշտ մղել դիվանագիտությունը, որը բոլոր դեպքերում ժողովուրդների համար պատերազմից գերադասելի է: Կամ էլ՝ եթե աշխարհաքաղաքականությունը փոխվի հարավային Կովկասում: Այս պահին դրանք ընդամենը ասեկոսներ են:

 

Բայց այդ նույն պատերազմի վերսկսման եւ/կամ շարունակման գործում առանցքային դեր են զբաղեցնում գերտերությունները՝ իդեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի:

-Պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա. կրթվել: Գերտերությունները հեռու են, իսկ վտանգը՝ անմիջական: Գերտերությունները մատը մատին չեն տա. կնախընտրեն ըստ իրենց բարի խոսքերի սովորության՝ հրադադար  պահանջել: Ոչ ավելին:

Բայց չէ՞ որ Ռուսաստանն է որոշողը:

-Կասեի՝ ցավոք այո… իրական վտանգի պահին նա միակ դաշնակիցն է: Նա ունակ է ցանկացած պահի իրավիճակ փոփոխելու՝ մեկ այս մեկ այն ուղղությամբ: Նրա ներկայությունը կենտրոնական նշանակություն ունի, եթե նույնիսկ բաժանում է, որ լավ տիրանա: Ռուսաստանին դեմ գնալը Հայաստանի կողմից լուրջ սխալ կլինի: Հայաստանը կընտրեր անհասկանալի մի ճամփա, որով գնաց Վրաստանը: «Փոքր ազգերը» պետք է հաստատեն կոալիցիաներ առանց իհարկե սեփական ազատությունը կորցնելու, պահելով հարաբերական անկախություն, այլապես կանհետանան:

Խոսքը կոմպլիմենտարիզմի՞ մասին է, որն անընդհատ կրկնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու մյուս նախկինները:

-Կոմպլիմենտարիզմ, իհարկե: Այլապես ի՞նչ անել՝ լսելի ու հարգված լինելու համար: Ռուսաստանի հետ այլ ճանապարհ չկա: Կամ էլ  կուզենայի՞ք Հայաստանում տեսնել ավելի շատ ռուսական զենք և այն, որ Հայաստանը դառնար Ռուսաստանի խնամակալության ներքո հավելյալ հանրապետություն: Զգոն եղեք ազգայնամոլության նկատմամբ, այն պատերազմի է մղում, հայրենասիրությունը ձգտում է խաղաղության, ազգայնամոլությունը՝ գերիշխանության, այսինքն՝ դժբախտության:

Հենց այս ամենի համա՞ր եք շեշտում, որ պետք է աշխատել Չինաստանի հետ:

-Այո, քանի որ Չինաստանը գալիք տաս տարում կդառնա աշխարհի առաջին գերտերությունը: Նրանք շատ հզոր են թե՛ տեխնիկապես, թե՛ ռազմապես: Որոշել են նորից բացել Մետաքսի ճանապարհը: ​Հայաստանը պետք է ուժեղացնի նախ եւ առաջ իր կապերը չինացիների հետ «Հայ կոմունիստական կուսակցության» միջոցով, քանի որ չինացիները ընտրել են հեռուն ընդգրկող ժամանակը, նրանք ավելի խորը և հեռուն են տեսնում: Հետո գնալ դեպի Հայաստանյան ներդրումների դաշտ՝ առեւտրական ու ռազմական ոլորտներում: Եթե Չինաստան-Հայաստան բարեկամությունը զարգանա, Չինաստանը կկարողանա ինքն էլ պաշտպանել իր սեփական շահերը Հայաստանում: Եւ դա մտորելու առիթ կտա անմիջական հարեւաններին:

Իսկ ռազմական դաշինք կազմելու համար բացի Չինաստանից, ո՞ր երկրներն են առավել բարենպաստ: Օրինակ Ռուսաստանի հետ նպաստավո՞ր են պայմանները:

-Այս պահի դրությամբ, այդ համագործակցությունններն ընկալվում են նպաստավոր և արդյունավետ, չնայած անցած պատմությանը, Ռուսաստանը Հայաստանում առաջատար է: Բարեկամական կապերը երկուսին միացնում են: Չթերագնահատենք նրանց ազգայնական սարկազմով, սառը գլխով դատենք, ապագան  Ռուսաստանի հետ առեւտրական շփումների միության մեջ է, այնպես, ինչպես բոլոր նրանց համար, ովքեր ուզում են խաղաղություն եւ չեն ներկայանում պանթուրքիզմի ջատագով…

Հայ-հնդկական հարաբերությունների մասի՞ն ինչ կասեք:

-Այստեղ էլ՝ մեծ գործընկեր, մեծ ժառանգություն: Կապերը զարգացնել է պետք,  նույնիսկ, եթե դա բավականին բարդ է: Չի կարելի աչքաթող անել նման մեծ մշակույթ ունեցող մեծ երկիրը: Հնդակստանից Հայաստան ներդրումները ավելին են, քան կարող ենք պատկերացնել:

 

Նայելով ՀՀ ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրանք ճիշտ ուղով են շարժվում թե՛ ներքին, թե արտաքին քաղաքականության դաշտում:

-Վերադառնամ հեռուն ընդգրկող ժամանակին, հեռատեսությանը,  քանի որ ինձ նորից հրում եք ներքին հակամարտությունների ծուղակը: Նայեք Խորհրդային Միության ավարտից հետո արձանագրված փոփոխություններին: Դրանք ծանրակշիռ քայլեր են: Իհարկե, մտածելակերպը դեռեւս հետխորհրդային է ու անհրաժեշտ կլինի մի քանի սերունդ այդ էջը վերջնականապես շրջելու համար: Բայց առաջընթաց կա՝ քիչ, թե շատ: Հայաստանը զարգանում է բոլոր հարթություններում: Թշվառություն կա, ոչ ոք չի ուզում այն թաքցնել, հատկապես Երեւանից դուրս, գյուղերում ու ավելի շատ Արցախում՝ պատերազմի պատճառով: Հին ազգ են հայերը, հաղթանակած են եղել երեկ, վաղն էլ կլինեն: Պետք է պահել խելամտությունը, պահպանել հույսն ու արժանապատվությունը:

Այսօր ֆինասական շուկաներն են որոշում մոլորակի քաղաքացիների բախտը: Ըստ իս եթե իրենց լսենք, ապա կբախվենք պատի: Պետք է դիմենք դ​իմակայելու ե​ւ չենթարկվելու մեր ոգուն​, առանց որի հազարամյա ժառագությունը կկորի: Կգիտակցե՞ն ժողովուրդները, որ մեր վիճակը ծայրահեղ դժվար է: Թույլ տվեք դրանում կասկածել:

Պարո՛ն Վենտուրինի, խոսենք Արցախյան հիմնախնդրի մասին: Ի վերջո այս հարցը լուծում կստանա՞, թե՞ ոչ, հակամարտությունն ավարտ ունի՞:

-Ես երկու պետություն եմ տեսնում: Արցախի հանրապետություն իր խորհրդարանով, օրենքներով ու բանակով եւ իր կողքին Հայաստանը: Կուզենայի, որ Ֆրանսիան քաջասիրտ քայլ աներ ու առաջինը ճանաչեր Արցախի հանրապետությունը: Դիվանագիտական տեսանկյունից նպետք է կատի ունենալ Կոսովոյի օրինակը: Նախադեպը կա: Գնանք այս ուղիով:

Ըստ Ձեզ՝ Հայաստանի կողմից ճի՞շտ դիվանագիտություն է մշակվում Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ:

-Ասեմ՝ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով, ինչպես կարողանում է: Հարց եմ տալիս. Այլ ընտրություն ունի՞: Վաղուց կարող էր ճանաչված լիներ Արցախի հանրապետությունը: Ինձ ասում են, որ դա անհնար է: Ի՞նչ կարող ենք մտածել սրա վերաբերյալ, ճիշտ չէ՞ր լինի՝ փորձել  ավելի հեռուն տեսնել:

Այս վերջին տարիների ըթացքում բավականին գործեր են իրականցվել: Յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ է կրթել դիվանագետների նոր սերունդներ: Պետք է դուրս գալ հետխորհրդային դարաշրջանից, քանի որ մտածելակերպը շատ դանդաղ է փոխվում: Ես մնում եմ լավատես ապագայի հանդեպ: Հավատում եմ հայ ժողովուրդի ուժերին ու հատկապես Արցախի ժողովուրդի ուժերին. մարտնչող ժողովուրդ է իր՝ դիմակայության մեծ ոգով:

 

Անըդնհատ խոսվում է այն մասին, որ Արցախն անպայման պետք է մտնի բանակցային դաշտ, դա իրականում պե՞տք է, թե՞ ոչ, արդյո՞ք ձեւական բնույթ չի կրում:

-Միայն ու միայն ժողովուրդը կարող է որոշել որն է իր համար լավը: Պարտադիր է, որ Արցախի ժողովուրդն ինքը որոշի իր սեփական ճակատագիրը: Ոչ ոք իր փոխարեն չի կարող վճռել ու սա ոչ մի ձեւական բնույթ չի կրում: Ձեւը դա բովանդակությունն է, որ բարձրանում է մակերես ու ոչ ավելին:

Փոխզիջումներ պե՞տք են, թե՞ ոչ :

-Քավ լիցի: Չզիջել որեւէ բան, այլապես ամեն ինչ կկորի:

Մի փոքր էլ խոսենք մշակույթից, կարծես թե շատ խոսեցինք քաղաքականությունից, չնայած նրան, որ մշակույթը սերտորեն կապված է քաղաքականության հետ: Ըստ Ձեզ ՀՀ մշակույթի մեջ առաջընթաց կամ շեղում կա՞:

-Այստեղ ևս հեռատեսությունն էական է: Ֆրանսիայի ու Հայաստանի կապերը առասպելական են իրենց սեփական պատմության ողջ ընթացքում՝ վերելքներով ու վայրէջքներով հանդերձ: Այս վերջին տարիներին ես շփումներին շնորհիվ մասնակցել եմ Գրական տապանի: Նկատում եմ դանդաղ առաջխաղացումներ, կասեի նույնիսկ շատ դանդաղ, գ​լոբիշի ​globish դեմ պայքարը դժվար է, քանի որ նա դոլարի նման հզոր է:

Պետք է ուժեղացնել ֆրանկոֆոնիան, քանի որ այն իր դերն ու տեղը կունենա ապագա շփումների ժամանակ, օրինակ աֆրիկական մայրցամաքի երկրները: Սակավաթիվ հայեր են խոսում, գրում ֆրանսերեն, պետք է ընդունել այդ փաստը, հակառակ բոլոր գեղեցիկ ճառերի: Ռուսաստանն ու ԱՄՆ կիսում են իրար մեջ առյուծի բաժինը: Ափսոսում եմ, քանզի առանց մշակույթի չենք կարող ապրել ու մտածել: Անհրաժեշտ է զարգացնել քաղաքակրթություն կրող այլ լեզուների ձեռք բերումը:

 

Վերջին 30-35 տարիների ընթացքում գրականության ասպարեզում գրեթե չունենք այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը՝ բոլոր հատկանիշներով հանդերձ, ո՞րն է խնդիրը, կամ միգուցե կա եւ, ինչպես Դուք էիք նշում, չենք ուզում տեսնել:

-Մենք ապրում ենք առօրյա կյանքում արագացված փոփոխությունների դարաշրջանում: Մենք (իր և կնոջ մասին է խոսքը. խմբ. Ա. Մ՚) գիրք ենք հրատարակել՝ արդի գրողների խճանկարով: Նրանք կան: Ժամանակ ու հեռավորություն է պետք այս ամենը ճիշտ գնահատելու համար: Ապրում ենք մի ժամանակահատվածում, որը նույնչափ կարեւոր է,  ինչքան Գյուտենբերգինը՝ իր դարաշրջանի համար: Կլինի դրանից առաջ եւ հետո: Չարենցի նման գրողներ երեւան եկան համաշխարհային պատերազմի ընթացքում, ողբերգական իրադարձությունների կիզակետում: Այսօր իրավիճակն այլ է: Աշխարհին պետք է նայել ապագայի ու ոչ թե միայն անցյալի ակնոցով: Լինենք հեռատես:

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

 

Հարցազրույցի Ֆրանսեն տարբերակը կարող եք կարդալ ստորև.

Serge Venturini, un écrivain français en Artsakh

Je suis sûre que vous connaissez l’histoire millénaire des Arméniens et, aujourd’hui, lorsque vous jetez un coup d’œil sur le passé, qu’en pensez-vous, où allons-nous ?

-Comme tous les peuples dans leur histoire, les Arméniens ont commis des erreurs tragiques dans l’Histoire. La perte de la ville de Kars en fut un des ​grands symboles.​Leurs désaccords, leur manque d’unité politique pèsent toujours au quotidien. Je pense que l’on devrait s’inscrire dans le temps long, afin d’avoir une vision plus unitaire et cesser les guerres internes si dévastatrices. L’histoire bégaie et il ne faudrait pas répéter les mêmes erreurs fatales. Pour les peuples, rien n’est pire que la guerre. Tous les peuples rêvent de paix, ce sont les gouvernants et les marchands d’armes qui veulent la guerre. La Terre, notre maison est en train de brûler définitivement et nous sommes là à critiquer notre voisin. Nous n’avons plus des millénaires devant nous. Et en Artsakh comme ailleurs, nous vivons dans l’urgence. Nous manquons de recul, de distance, de détachement pour comprendre l’histoire millénaire. Et la diplomatie vaut toujours mieux que la guerre, pour les peuples malgré l​eur grand esprit de résistance.​

Et maintenant quel est notre niveau de défense ?

-Je ne suis guère un grand stratège comme Avo, mais il me semble que le Nakhitchevan demeure le point faible de la défense arménienne. Du Nakhitchevan, il est facile de frapper Erevan, même si les agresseurs savent qu’une réponse immédiate sur Bakou sera ef​fective,​mais ​non dissuasive.​En effet, ils ne sont pas exempts de folie. La guerre d’avril en fut la preuve. La coopération militaire avec la Chine et l’Inde est très nécessaire pour l’Arménie, afin de sortir de la domination des deux grands Blocs. L’Europe brille par son absence militaire, elle est en construction et ne peut apporter que peu d’aide, sauf diplomatique. J’ai vu en Artsakh un peuple et une république très mobilisés. Le domaine de la recherche au niveau scientifique me semble prioritaire en nanotechnologie par exemple, 1 l’acquisition des langues et des l​angages,​c’est capital. Et comme le dit le proverbe, si tu ne sais pas où tu vas, n’oublie pas d’où tu viens. L’Artsakh demeure le verrou de l’Arménie.

Justement, parlons de notre politique extérieure. Selon vous, comment sont-elles nos relations avec les autres Etats et à quelle mesure arrivons-nous à équilibrer ces relations amicales ?

-Je crois beaucoup aux échanges économiques et militaires, culturels et diplomatiques. Il est nécessaire de s’ouvrir au XXIe siècle, à l’heure de la révolution numérique, afin d’améliorer la f​ormation à tous les niveaux, tous azimuts. C’est un des points-clefs de l’avenir. La formation de la jeunesse doit être accentuée et développée ; car l’avenir c’est eux, il faut leur faire confiance et leur montrer le chemin. Une politique d’échanges internationaux avec une formation de pointe, cela me semble ce qui pourrait aider l’Arménie dans l’avenir.

 

Aujourd’hui plus que jamais nous sommes face à ce danger, dont la preuve est aussi l’activité visible des derniers jours du pays adversaire. Le conseiller de Bako Sahakian, président d’Artsakh, à son tour, a déclaré que tout cela mène à la guerre. Lorsque nous observons tout sous l’angle de la politique extérieure, à quelle mesure la reprise de la guerre est efficace ?

-La reprise de la guerre ne peut être efficace que si la victoire est définitive. Et rien n’est moins sûr ! Les Arméniens certes se ressouderont dans un élan national, et après ? Il faut selon moi utiliser l’acquis et faire jouer la diplomatie, qui vaut toujours mieux que la guerre pour les peuples. A moins que la géopolitique change dans le Caucase du sud. Pour l’instant, ce ne sont que des rumeurs.

Mais dans la reprise et/ou la continuation de cette même guerre, des grandes puissances, telles que la France, la Russie et l’Amérique, jouent un rôle axial.

-On ne doit compter que sur ses propres forces, d’où la formation en ce domaine. Les grandes puissances sont loin et le danger immédiat. Les grandes puissances ne lèveront pas le petit doigt, elles profèreront selon leurs habitudes de bonnes paroles de demande de cessez-le-feu. Rien de plus !

Mais c’est la Russie qui décide, n’est-ce pas ?

-J’allais dire oui, hélas !… C’est le seul interlocuteur en cas de danger véritable. Il est capable à tout moment de faire basculer la situation dans un sens comme dans un autre. Sa présence est capitale, même s’il divise pour mieux régner, comme on sait. Se heurter à la Russie, ce serait pour l’Arménie commettre une lourde erreur. Elle prendrait le chemin incompréhensible suivi par la Géorgie. Les «petits peuples » doivent établir des coalitions sans s’aliéner pour autant et en gardant une relative indépendance, sinon ils disparaissent.

Il s’agit du complémentarisme que répétait inlassablement Serge Sarkissian, ancien président de la République d’Arménie et les anciens aux pouvoir?

-Complémentaires, certes ! Comment faire autrement pour être écouté et respecté ? Il n’existe pas d’autres chemins avec la Russie. A moins que vous souhaitiez de voir plus d’armée russe en Arménie, et qu’elle devienne une république supplémentaire sous la tutelle de la Russie. Attention au nationalisme, il apporte la guerre, le patriotisme veut la paix, le nationalisme la suprématie et donc le malheur.

 

Est-ce pour tout ceci qu’au début vous insistiez sur le fait de travailler avec la Chine ?

-Oui, car la Chine sera la première puissance mondiale dans trente ans. Techniquement et militairement, ils sont très puissants. Ils ont décidé de rouvrir la ​Route de la Soie.​L’Arménie devrait pouvoir renforcer ses liens avec les ​Chinois par le biais du parti communiste arménien tout d’abord, car les Chinois eux sont tournés vers le temps long. Puis, s’ouvrir à des investissements en Arménie, sur le plan commercial et militaire donc. Si l’amitié Chine-Arménie se développe, la Chine pourrait elle aussi assurer la défense de ses intérêts en Arménie. Et cela exigerait plus de réflexion de ces voisins immédiats.

Outre la Chine avec quels autres pays serait-il beaucoup plus avantageux de créer des alliances militaires ? par exemple, avec la Russie les conditions sont-elles efficaces ?

-Pour l’instant elles apparaissent comme efficaces, malgré l’histoire ancienne, la Russie maintient sa tête de pont en Arménie. Des liens d’amitié les unissent toutes les deux. Ne les négligeons pas avec des sarcasmes nationalistes, gardons la tête froide, l’avenir est l’union des échanges commerciaux avec la Russie, comme avec ceux qui veulent la paix et ne se réclament pas du… panturkisme. La Russie demeure vigilante, malgré les mauvaises langues qui ajoutent… surtout à ses propres intérêts nationaux. Mettons-nous un instant à sa place, n’est-ce pas ?

Que diriez-vous à propos des relations arméno-indiennes ?

La aussi, un grand partenaire, un grand héritage. Des liens sont à développer même si cela demeure plus complexe. On ne peut négliger un si grand pays et une si grande culture. Des investissements de l’Inde en Arménie seraient plus que souhaitables.

Observant la politique menée par le gouvernement arménien actuel ; qu’en pensez-vous, ont-ils emprunté la vraie voie ?

Je reviens sur le temps long, car vous voulez encore me pousser dans le piège des guerres intestines. Regardez les changements depuis la fin de l’Union soviétique. Les pas ont été considérables. Certes, les mentalités sont encore post-soviétiques, et il faudra plusieurs générations avant de tourner définitivement la page. Mais les choses avancent, tant bien que mal, l’Arménie se développe sur tous 2 les plans. La misère existe, personne ne souhaite la cacher, surtout en dehors d’Erevan dans les campagnes et beaucoup en Artsakh à cause de la guerre. Les Arméniens sont un vieux peuple, ils ont triomphé d’hier, ils seront encore là demain. Il faut raison garder et croire en l’espoir et en la dignité.

Ce sont les marchés financiers qui décident aujourd’hui du sort des citoyens de cette planète. Je pense que si on les écoute, nous allons droit dans le mur. Il faut faire appel à notre e​sprit de résistance et d’insoumission, sans quoi tout l’héritage millénaire sera perdu. Les peuples prendront-ils conscience que notre situation est critique ? Permettez-moi d’en douter.

Parlons du problème essentiel de l’Artsakh. Trouve-t-on enfin une solution, oui ou non, le conflit aura-t-il une fin ?

-Je vois deux États à l’avenir. Une république l’Artsakh avec son parlement et ses lois, son armée. Et tout à côté, l’Arménie. J’aimerais que la France fasse un acte de courage en reconnaissant la première la République d’Artsakh. L’exemple du Kosovo est à suivre sur le plan diplomatique. Il y a un précédent. Continuons sur ce chemin.

 Selon vous, l’Arménie élabore-t-elle une bonne et juste diplomatie concernant la résolution du problème d’Artsakh ?

-Ma foi, elle s’en sort comme elle peut avec les moyens du bord. Je pose la question : a-t-elle d’autres choix ? Elle aurait pu reconnaître la République d’Artsakh depuis longtemps. On me dit que c’est impossible ! Qu’en penser ? Ne faudrait-il pas aller plus loin ?

Bien des choses ont été réalisées ces dernières années. Il est nécessaire comme dans chaque pays d’ailleurs de former de nouvelles générations de nouveaux diplomates. Sortons de l’ère post-soviétique, car les mentalités évoluent très lentement. Je demeure optimiste pour l’avenir. Je crois aux forces du peuple arménien et je crois surtout aux forces du peuple de l’Artsak ; c’est un peuple de combattants avec un grand esprit de r​ésistance.​

Օn dit beaucoup que Artsakh doit obligatoirement entrer dans le champ des négociations ; cela est-il réellement nécessaire ou pas, cela n’a-t-il pas un caractère formel ?

-Seul le peuple peut décider de ce qui est bon pour lui. Il est obligatoire que le peuple d’Artsakh décide lui-même de son propre destin. Personne d’autre ne peut le faire à sa place, ceci n’a rien de caractère formel. La forme, c’est le fond qui monte à la surface, rien de plus !

 

Hovik Vardoumian et Serge Venturini Arstakh 2011

Faut-il des concessions ?

-Malheur ! Ne rien lâcher, sinon tout est perdu !

Parlons un peu de la culture ; on dirait nous avons beaucoup parlé de la politique, même si la culture est étroitement liée à la politique. Y a-t-il, d’après vous, du progrès ou de la déviation dans la culture en Arménie ?

-Là encore, de la distance est essentielle. Les liens entre l’Arménie et la France sont légendaires tout au long de leur histoire respective, avec des hauts et des bas. J’ai participé ces dernières années aux échanges grâce à Grakan Tapan. J’y vois des progrès lents, très lents même, la lutte contre le ​globish est difficile, car il est puissant comme le dollar. La francophonie est à renforcer car elle comptera dans les échanges à venir avec le continent africain, par exemple. Peu d’Arméniens parlent et écrivent en langue française, il faut le reconnaître, malgré tous les beaux discours. La Russie et les USA se partagent la part du lion. Je le regrette, car on ne peut vivre et penser sans culture. Il faut développer l’acquisition des autres langues porteuses de civilisation.

Pendant ses derniers 30-35 ans, en littérature, nous n’avons pratiquement pas des écrivains, tels que Tcharents, Toumanian, Isahakian ?

-Où chercher le problème, ou bien ils existent, mais nous ne voulons pas les voir comme vous le disiez. Nous sommes dans une époque de transformation accélérée au quotidien. Nous avions réalisé un livre, une mosaïque d’écrivains d’aujourd’hui. Ils existent. Il faut du recul et du temps pour juger de tout cela. Nous vivons un passage aussi important que celui de Gutenberg à son époque. Il y aura un avant et un après. Des écrivains comme Tcharents sont apparus en pleine guerre mondiale, au sein d’événements tragiques. La situation n’est plus la même aujourd’hui. Il faut voir le monde avec les lunettes de l’avenir et pas uniquement celles du passé. Soyons prospectifs !

Arminée Mikaelian

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված