up

Լրահոս

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

article
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է

00:14

article
Նոր Տեսանյութ` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից

22:54

article
Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունից

22:42

article
Էլեկտրաէներգիայի անջատումներ դեկտեմբերի 16-ին

22:14

article
Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

22:00

article
Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է.ՖՈՏՈ

21:39

article
Թուրք աղջիկը իր գեղեցկությամբ անցել է հայազգի Քիմ Քարդաշյանին.լուսանկարներ

21:29

article
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. Բացառիկ լուսանկար

21:01

article
Արտակարգ դեպք «Արաբկիր» հիվանդանոցում. երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

20:33

article
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

20:21

article
Գագիկ Սուրենյանը գրառում է արել.ՖՈՏՈ

20:03

article
Ողբերգական դեպք.հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

19:49

article
Մելանյա Թրամփը ընդունելության է եկել 4000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով.ՖՈՏՈ

19:28

article
Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով.Տեսանյութ

19:14

article
Երևան-Անապա չվերթ է բացվել

19:04

article
Գոհար Ավետիսյանի կատարմամբ նոր երգը

17:18

Պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն իշխանություններն Արցախի մասով. Սեյրան Օհանյան

cover

 

iPress.am-ը ռազմական և ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Պարո՛ն Օհանյան, ինչո՞ւ հենց վերջին շրջանում ակտիվացավ Արցախի տարածքների կորստի թեման, նույնիսկ կան մարդիկ, որոնք խաղաղ երթերով են սկսել պայքարել տարածքների պահպանման և հավանական պատերազմի կանխման համար «Ոչ մի թիզ հող» կարգախոսով:

Իմ պաշտոնավարման ժամանակ էլ ես բազմիցս նշել եմ, որ եթե Արցախի հետ ինչ-որ մի բան պատահի, մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է մինչև վերջ պայքարենք: Կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանափոխություն կամ հեղափոխություն իր մեջ պարունակում է նաև գոյություն ունեցող գործընթացների մեջ որոշակի փոփոխություններ, միգուցե նաև ճշգրտումներ: Վերջին ժամանակներում խոսվում է տարբեր սկզբունքներից, որոնց մեջ փոխզիջումային տարբերակներն են, իսկ այդ փոխզիջումային տարբերակներում շրջանների վերադարձն է:

Գտնում եմ հետևյալը, եթե կա բանակցային գործընթաց, ապա այդ գործընթացը շարունակելու համար պետք է շատ լավ ուսումնասիրել Արցախյան հարցի հակամարտության ծագումնաբանությունը:

Ըստ Ձեզ՝ ներկայիս իշխանությունը խորությամբ ուսումնասիրե՞լ է Արցախի հարցի ծագումնաբանությունը:

Հենց դրա մասին է խոսքս, որ պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն: Հատկապես, որ մի քանի տարի հետո լրանում է այն հարյուրամյակը, որի շրջանակներում Արցախն անջատվել է մեր Մայր Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին: Առանց այդ լուրջ ուսումնասիրությունների նաև դժվար է շեշտադրումներ անել այն կարևոր հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ են մեզ:

Պարո՛ն Օհանյան, Արցախի հարցի վերաբերյալ հատուկ որդեգրած քաղաքականություն նկատո՞ւմ եք ներկայիս իշխանության կողմից:

Այսօր ես այնքան էլ խորությամբ չեմ զբաղվում քաղաքականությամբ և չգիտեմ, թե նրանք ինչ են մտածում այդ ուղղությամբ: Միայն մի բան կկրկնեմ՝ նրանք պետք է խորն ուսումնասիրություն կատարեն և բանակցային գործընթացը տանեն առաջ: Այդ գործընթացքում լուրջ դիվանագետներ պետք է ներգրավեն, հատկապես նաև Արցախի ղեկավարությանը, Արցախի հարցի գիտակ Արկադի Ղուկասյանին, ով լուրջ բանակցային հմտություններ ունի: Քանի որ հակառակ կողմում մարդիկ են, որոնք այս հարցին բավականին լավ տիրապետում են և բանակցային մի շարք խորամանկությունների տեր են և, կարծում եմ, որ բնակչությանն այսկերպ խաղաղության նախապատրաստելն էլ այդ շրջանակներում է, քանի որ այդ խաղաղությունը որքան Հայաստանին է պետք, նույնքան էլ Ադրբեջանին է պետք: Ադրբեջանն է միշտ հայատյացությամբ զբաղվել, Ադրբեջանն է միշտ խաղաղ պայմաններն օգտագործել հետագա մարտական գործողություններին նախապատրաստելու համար: Մենք մեր դպրոցներում թշնամություն չենք սերմանում:

Անդրադառնանք նաև ներկայիս Պնախարար Դավիթ Տոնոյանի գործունեությանը, ինչպե՞ս եք գնահատում նրա պաշտոնավարման այս 9 ամիսները:

-Ես, միանշանակ, դրական եմ գնահատում պարոն Տոնոյանի գործելավոճը, քանի որ նրա հետ երկար ժամանկ ինքս էլ աշխատել եմ դեռ ՊՆ տեղակալի պաշտոնում: Նա տիրապետում է գործառույթների բոլոր շրջանակներին, որոնք անհրաժեշտ է բանակի շարունակական զարգացումն ապահովելու համար: Բանակն այն կառույցներից է, որը միշտ ապացուցել է իր շարունակական զարգացումը, այսօրվա այն միջոցառումները, որոնք իրականացնում են նախարարը գլխավոր Շտաբի պետի հետ միասին՝ ուղղված են Զինված ուժերի առաջընթացն ապահովելու համար, նոր ռազմական տեխնիկայով բանակը համալրելու համար:

Պարո՛ն Օհանյան, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ Մարտի 1-ին բանակը կատարել է իր պարտականությունը, դրանով  նա կասկածի տակ է դնում այն քրեական գործը, որի շրջանակում կալանավորված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, իսկ սահմանադրական կարգի տապալո՛ւմը, բանակի նախօրոք ներգրավո՛ւմը..

-Այո, ՀՀ 2-րդ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը ստորագրելուց հետո բանակն իրոք կատարել է իր առջև դրված խնդիրը, այն է՝ Հայաստանի կարևոր օբյեկտների անվատնգության ապահովումը: Քրեական գործի մասով ոչինչ չեմ կարող ասել:

Իսկ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումի՞ց առաջ: Մանրամասնեմ. Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, ինձ հետ զրույցում նշել է, որ մինչև արտակարգ դրության մասին հայտարարելը մի շարք զինվորականներ, փետրվարի 20-ից հետո՝ մինչև Մարտի 1-ը և դրանից հետո, իր մոտ՝ ԴՈՍԱՖ-ի շենքում են գիշերել զենքերով և մի անհրաժեշտ մի շարք պարագաներով, այսինքն բանակը նախօրոք փաստացի ներգրավված է եղել: Ա՛յս մասին ինչ կասեք:

Ուրեմն, բանակը ներգրավվել է արտակարգ դրության հրամանագիրն ստորագրելուց հետո..:

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆի

 

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված