up

Լրահոս

article
Ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները թունավորումից զերծ մնալու համար

16:29

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

article
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է

00:14

article
Նոր Տեսանյութ` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից

22:54

article
Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունից

22:42

article
Էլեկտրաէներգիայի անջատումներ դեկտեմբերի 16-ին

22:14

article
Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

22:00

article
Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է.ՖՈՏՈ

21:39

article
Թուրք աղջիկը իր գեղեցկությամբ անցել է հայազգի Քիմ Քարդաշյանին.լուսանկարներ

21:29

article
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. Բացառիկ լուսանկար

21:01

article
Արտակարգ դեպք «Արաբկիր» հիվանդանոցում. երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

20:33

article
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

20:21

article
Գագիկ Սուրենյանը գրառում է արել.ՖՈՏՈ

20:03

article
Ողբերգական դեպք.հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

19:49

article
Մելանյա Թրամփը ընդունելության է եկել 4000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով.ՖՈՏՈ

19:28

article
Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով.Տեսանյութ

19:14

article
Երևան-Անապա չվերթ է բացվել

19:04

Չպետք է լինի ունևոր-չունևորի անջրպետը. Լուսինե Մելիքյան. «Բարձունք 5165»

cover

Այս տարի լրանում է Հայ ժողովրդի կյանքում էական դերակատարում ունեցող «Բարձունք 5165» Ֆրանսահայ Բարեգործական Հասարակական կազմակերպության 30 ամյակը: 

Նախ նշենք, որ «Բարձունք 5165»-ը հիմնադրվել է  1988թ ավերիչ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Մարսել քաղաքում և առաջին օգնությունը  աղետի գոտում անհրաժեշտ բոլոր պարագաներն ուղարկելն է եղել՝ սննդից մինչև դեղորայք: Կազմակերպությունն այնուհետև իրավաբանորեն գրանցվել է նաև Հայաստանում և տնօրեն է նշանակվել հայտնի «Արծիվ մահապարտներ» ջոկատի հրամանատար Հովսեփ Հովսեփյանը (Պարոն Հովսեփ), իսկ Ֆրանսիայում «Բարձունք 5165» Ֆրանսահայ Բարեգործական ՀԿ-ի տնօրենն է Ռոբեռ Ազիլազյանը: Այնուհետև հաջորդ օգնությունն արդեն տրամադրվել է Արցախյան պատերազմին՝ դեղորայք, վրաններ, տաք հագուստներ, սնունդ, զինվորական կոշկեղեն, և այլն: Այստեղ, անժխտելիորեն մեծ էր պարոն Հովսեփի դերը, քանի որ կոորդինացման ողջ պատասխանատվությունն իր ուսերին էր, ինչը կատարել է պատվով:

«Բարձունք 5165» Ֆրանսահայ Բարեգործական  ՀԿ-ն ավերիչ երկրաշարժից և Արցախյան պատերազմից հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացել է «5165» դեղատունը, որից օգտվում էին 5000 շահառուներ ՝ զոհվածների ընտանիքները, սոցիալապես անապահով ազատամարտիկները: Սակայն տարիներ անց՝ 2007թ,  դեղատունը փակվեց, քանի որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարը որոշեց, որ դեղորայքը պետք է տրամադրվի միայն միջաղգային Կարմիր խաչին: Այնուհետև  «Բարձունք 5165» Ֆրանսահայ Բարեգործական ՀԿ-ի տնօրինությունը որոշեց նաև Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում վերակառուցել և շահագործման հանձնել «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերը, որը 2005թ մինչև օրս էլ գործում է և իր բոլոր շահառուներին անվճար բուժօգնություն է տրամադրում, ավելին՝ մինչև օրս կլինիկան ունեցել է շուրջ 120.000 այցելու, որոնցից շատերն էլ տարիներ շարունակ օգտվում են կլինիկայի ծառայություններից: Ատամնաբուժական կլինիկայի տնօրեն է նշանակվել Լուսինե Մելիքյանը, ով նաև Հովսեփ Հովսեփյանի կինն է և տասնյակ տարիներ շարունակ կանգնած է եղել  «Բարձունք 5165»-ի կողքին: Հավելենք, որ «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերը գործում է Ֆրանսիայի Բուշ-դու-Ռոն նահանգային խորհրդի աջակցությամբ:

«Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի աշխատակազմը՝ Լուսինե Մելիքյանի գլխավորությամբ

Լուսինե Մելիքյանը iPress.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ կազմակերպության միջոցով նաև բժիշկներ են եկել Հայաստան  և վիրահատություններ են իրականացրել, իսկ այն զինվորներին, որոնց հնարավոր չի եղել այստեղ վիրահատել կամ վերականգնողական շրջանը ճիշտ կազմակերպել, ուղարկվել են Ֆրանսիա:

Տիկի՛ն Մելիքյան, ինչո՞ւ «Բարձունք 5165» Ֆրանսահայ Բարեգործական ՀԿ-ն որոշեց հենց Էջմիածնում կառուցել ատամնաբուժական կլինիկան:

-Այստեղ ենք կառուցել, քանի որ, Էջմիածինը ողջ հայության հոգևոր մայրաքաղաքն է և նաև նրա համար, որ  այս կլինիկան ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով: Երբ նա եկավ մեր մյուս կլինիկայի բացմանը, որը շահագործել և հանձնել ենք տվյալ մարզին, ասաց, որ շատ է ցանկանում Էջմիածնում ևս ունենալ այդօրինակ կլինիկա և որ պատրաստ է նույնիսկ  տարածք տրամադրել: Շենքը շատ սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև այստեղ 1902թ՝ դեռ Մկրտիչ Խրիմյանի օրոք, կառուցվել է հիվանդանոց և ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցները, որոնք եկել և ապաստան են գտել Էջմիածնում, այս շենքում բուժում են ստացել: Ի դեպ՝ ես մի ալբոմ ունեմ, որում պատկերված է, թե այս շենքն ինչից ինչ է դարձել, այստեղ առողջապահական սարքավորումների և մարդկային մեծ ներդրում է եղել, որպեսզի շինությունը ծառայի կարիքավոր ժողովրդին:

Ձախից 2-րդը՝ Լուսինե Մելիքյան

Կազմակերպության մասին շատերն են լսել, սակայն քչերը գիտեն, թե մասնավորապես որ խավի ներկայացուցիչները կարող են օգտվել ձեր ծառայություններից..

-Ծառայում ենք Էջմիածին համայնքին և շրջանի 42 գյուղական համայնքնրի հետևյալ խավերին՝ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, Արցախյան ազատամարտիկներ, վետերաններ և իրենց ընատնիքներ, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համշմանդամներ, մանկուց հաշմանդամներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ՝  մինչև 21 տարեկան, աղքատության ընտանեկան նպաստի փարոս համակարգում գրանցված 36 և ավելի միավորներ ունեցող նպաստառու ընտանիքներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի հոգևոր և աշխարհիկ դաս, Նագաշյան մանուկների տուն և երեխաների մի շարք խնամքի ու աջակցության կենտրոններ, չեմ ուզում բոլորը նշել, դրանք բազմազան են: Այն մարդիկ որոնք դիմում են մեզ, չպետք է զգան, որ անտեսված են, ու մեր հասարակության մեջ չպետք է լինի ունևոր-չունևորի անջրպետը, եթե մարդը կարիքի մեջ է, ուրեմն նա մեզ մոտ կսպասարկվի ամենաբարձր մակարդակով:

Կլինիկան յուրաքանչյուր փոքրիկ այցելուի նվիրում է ատամի մածուկ

Բացենք փակագծերը, մասնավորապես ի՞նչ աշխատանք եք կատարում, շահառուներն ի՞նչ խնդրի դեպքում կարող են դիմել ձեզ:

-Մենք մատուցում ենք ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված թերապևտիկ ստոմատոլոգիա, մեծերի և մանկական, ունենք լոգոպետ: Բուժում, հեռացում, պլոմբա, այն ամենն ինչ մտնում է թերապիայի մեջ իրականացնում ենք, միայն պրոթեզավորում չենք իրականացնում, քանի որ դրա համար համապատասխան մեծ միջոցներ են հարկավոր: Իսկ թե ինչու ենք մինչև 21 տարեկաններին սպասարկում, այլ ոչ թե բոլորի նման մինչև 18-ը, քանի որ այդպես է որոշել ամուսինս՝ Հովսեփ Հովսեփյանը: Գիտենք, որ տղաները 18-ում գնում են բանակ, 20-ում գալիս, իսկ այդ մեկ տարվա ընթացքում էլ դեռ որոշում են հետագա անելիքները, իսկ Հովսեփն առաջարկեց շեմը դարձնենք 21, որպեսզի ծառայությունից հետո հասցնեն օգտվել մեր սպասարկումից: Միասին որոշեցինք, որ սեռերի տարբերություն չդնենք ու թե՛ աղջիկները և թե՛ տղաները օգտվեն այս հնարավորությունից:

 

Տեսեք, ձեր գործունեությունը ծավալում եք Էջմիածնում և անվճար սպասարկում եք նաև հարակից 42 գյուղերի բնակիչներին, իսկ մյո՞ւս մարզերի կարիքավորները, լսել եմ, որ Ձեր կլինիկան հաճախ նաև անակնկալներ է մատուցում տարբեր մարզերի մի շարք ազատամարտիկների ընտանքիներին, այդպե՞ս է, մի փոքր մանրամասնեք:

-Տեսեք, կլինիկայի գործունեությունն Արմավիրի մարզում է և այն ցանկը, որ քիչ առաջ նշեցի համայնքների հետ կապված, պետք է խոստովանեմ, որ ուղղակի չենք դիմանա ժամանակի առումով և չենք հասցնի: Բայց, օրինակ՝ Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքի ողջ անդամներին մենք չենք առանձնացրել, չնայած որ տարբեր մարզերից են: Նրանք այս տարիների ընթացքում եկել ու գալիս են մեր կլինիկա՝ օգտվելու մեր ծառայություններից: Իսկ ապրիլի 7-ին մեծ ուշադրություն ենք հատկացնում կանանց և աղջիկներին, բայց միայն այդ օրով չենք սահմանափակվում, այլ ողջ տարվա ընթացքում բազում անակնկալներ ենք մատուցում, որոնք չենք գովազդում և անընդհատ չենք թմբկահարում մեր արածների մասին:

Լուսանկարում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մայրերն են կլինիկայի աշխատակազմի հետ միասին

Ընթերցողներին շատ կհետաքրքրի, թե ինչու հենց «Բարձունք 5165»:

-Դա մեր Արարատ լեռան բարձրությունն է և մենք մի՜շտ ձգտում ենք հասնել այդ բարձունքին…

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված