up

Լրահոս

article
Ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները թունավորումից զերծ մնալու համար

16:29

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

article
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է

00:14

article
Նոր Տեսանյութ` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից

22:54

article
Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունից

22:42

article
Էլեկտրաէներգիայի անջատումներ դեկտեմբերի 16-ին

22:14

article
Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

22:00

article
Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է.ՖՈՏՈ

21:39

article
Թուրք աղջիկը իր գեղեցկությամբ անցել է հայազգի Քիմ Քարդաշյանին.լուսանկարներ

21:29

article
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. Բացառիկ լուսանկար

21:01

article
Արտակարգ դեպք «Արաբկիր» հիվանդանոցում. երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

20:33

article
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

20:21

article
Գագիկ Սուրենյանը գրառում է արել.ՖՈՏՈ

20:03

article
Ողբերգական դեպք.հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

19:49

article
Մելանյա Թրամփը ընդունելության է եկել 4000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով.ՖՈՏՈ

19:28

article
Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով.Տեսանյութ

19:14

article
Երևան-Անապա չվերթ է բացվել

19:04

Զարգացումները լինելու են շատ անկանխատեսելի. Վիտալի Բալասանյան

cover

Արցախյան հիմնախնդրի կարգավորման, միջնորդ պետությունների դերի, արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի և մի շարք այլ թեմաների շուրջ iPRESS.am-ը զրուցել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

Պարո՛ն Բալասանյան, Ձեր կարծիքով, արցախյան բանակի զարգացման և կայացման մեջ ի՞նչ դեր ունի Հայաստանը:

Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների Զինված ուժերն ունեն ռազմական պայմանավորվածություն և աշխատանքները համատեղ կատարվում են: Դա վերաբերում է համալրվածությանը, կադրերին, ռազմատեխնիկական ու նյութատեխնիկական բազաներին: Այս աշխատանքները պարտադիր պայմանով կատարվում են, իսկ որոշ քաղաքագետներ՝ որ այսօր ասում են՝ «եթե խոսում են Արցախի անկախության մասին, ինչո՞ւ են մեր բյուջեից գումար տրամադրում այդ հանրապետությանը», նրանք իրականությունից լրիվ հեռու մարդիկ են և կարծում եմ, որ բացասական առումով հեռահար նպատակներ ունեն Արցախի հարցում: Ես միշտ ասել եմ՝ մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն:

Ի դեպ, Ձեր այդ վերջին արտահայտությունը լայն ռեզոնանս առաջացրեց, ասում էին՝ եթե այդ արտահայտությունն անեին օտարները՝ հասկանալի կլիներ, բայց երբ դա ասում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որոշ անհամաձայնություններ է առաջացնում…

Նախ, հետաքրքիր է՝ այդ գնահատական տվողներն ովքեր են և ինչ «կալիբրի» մարդիկ են: Ես նույնիսկ չեմ ուզում գնահատական տալ նրանց: Եթե այդ մարդիկ կարողանում են ապացուցել, որ ճիշտն այն է, որ պետք է Արցախն իր տարածքով և բնակչությամբ այս պահին հանդես գա միացյալ Հայաստանի կազմում, ապա նորից եմ կրկնում՝ ես նրանց որևէ գնահատական տալուց զերծ կմնամ: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:

Տարիներ առաջ, եթե չեմ սխալվում՝ 2000-ականներին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել էր, որ սա փխրուն խաղաղություն է, հետաքրքիր է Ձեր կարծիքը:

Ես չէի ցանկանա անդրադառնալ որևէ մեկի գնահատականին:

Ձեր գնահատականը տվեք:

1994թ մայիսից, երբ ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, մարտավարական բնույթը փոխվեց: Այսինքն, երկուստեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գտնվելով պաշտպանությունում, մեկը սկսում է հարձակում, մյուսը՝ պաշտպանվում, այնուհետև անցնում են հակահարձակման: 1994-ին արդեն մարտավարական բնույթը փոխվեց և երկու կողմն էլ անցավ  դիրքային  բնույթի, որն իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում: Մենք դա տեսանք նաև 2016թ ապրիլին՝ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցում և այլն, և տեսանք այդ հարձակողական լայնամասշտաբ պատերազմը: Իսկ այսօր խոսել «փխրուն խաղաղության կամ պատերազմի» մասին, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ բնույթը մնում է «պատերազմական»:

Ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի՝ միջնորդներն այսօր խանգարո՞ւմ են, թե՞ օգնում Արցախյան խնդրի կարգավորմանը:

Որևէ մեկն այս պահի դրությամբ չի խանգարում մեզ, մենք ասել ենք՝ Մինսկի խմբի ֆորմատը խախտվել է, և պետք է նրանք ամեն ինչ անեն, որ այն վերականգնվի: Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը, միևնույնն է, դա չի ընդունելու, բայց ցանկացած բանակցություն շատ ավելի լավ է, քան մարտական գործողությունները:

Արցախյան հիմնախնդրի լուծման ո՞ր տարբերակն է բավարարում Ձեզ: Որո՞նք են փոխզիջման այն պայմանները, որոնք Ձեզ կբավարարեն:

Առաջին բարձրաձայնված հարցն այն է, որ պետք է կնքվի խաղաղության պայմանագիր: Առանց խաղաղության պայմանագրի կնքման բացառվում է որևէ դրական առաջընթաց, սա վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և թե՛ ողջ տարածաշրջանին: Իսկ տարածաշրջանը միշտ էլ պայթունավտանգ է եղել և, համոզված եմ, որ զարգացումները լինելու են շատ անկանխատեսելի:

Տարածված տեսակետ կա՝ որտեղ էլ դա տեղի ունենա՝ ՀՀ-ում, Արցախում, թե Ադրբեջանում, միևնույնն է՝ հարցերի լուծման մեխանիզմները մեծ տերությունների ձեռքերում են:

Միանշանակ, ես այդպես չեմ կարծում: Նրանք, ովքեր, ժողովրդի լեզվով ասած՝ կուտը կուտեն, իհարկե՝ իրենց խնդիրները կլուծեն մեծ տերությունները, այսինքն՝ թույլերով միշտ էլ գերտերություններն են զբաղվում, բնականաբար, հօգուտ իրենց: Պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ գերտերությունը գործի հօգուտ թույլ պետության:

Իսկ մեր դեպքո՞ւմ:

Մեր դեպքում, իհարկե, նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, կարելի է ասել՝ գտնվում են աշխարհի ամենակարևոր խաչմերուկներից մեկում, և ցանկացած գերտերություն կցանկանա դառնալ այդ խաչմերուկի լուսամփոփը:

 

Այսօր շարունակաբար փորձում են հաղթանակած բանակին զիջումներ պարտադրել, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

Գիտեք, դա մեր սխալ քաղաքականության հետևանքն է եղել, քանի որ ժամանակին մենք էինք «ասողը»: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա Ադրբեջանն է զոռով ոտքի կանգնելով, սկսում խոսել, նա, որին մենք ենք ստիպելով ու պարտադրելով գցել: Բայց այսօր Ադրբեջանը չի թելադրում. թելադրողը հայկական կողմն է:

 

Իսկ ընդհանրապես, պետք է լուծվի՞ Արցախյան հարցը, թե՞ մենք կարող ենք ևս 50 կամ 100 տարի պահպանել այս կարգավիճակը:

-Ոչ: Միանշանակ, ցանկացած հարց, և մանավանդ այսպիսի հարցերը, պետք է օր առաջ լուծվեն, քանի որ, նորից եմ կրկնում՝ սա միայն հայության խնդիրը չէ, սա տարածաշրջանի և մոլորակի խնդիրն է: Եթե մենք չենք կարողանում լուծել, ապա պետք է ունենանք վաղվա օրվա գրաֆիկը և առաջնորդվենք դրանով: Մենք ժողովրդի հետ այս աշխատանքները տարել ենք, տանում ենք և կտանենք:

Ցույց տվեք աշխարհում մի պետություն, որը պատերազմի մեջ չէ, չկա՛ նմանը, 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսվել է, պարզապես ոչ ոք չի խոսում դրա մասին, իսկ այն պետությունները, որոնք կբարձրաձայնեն դրա մասին, կկրեն ողջ պատասխանատվությունը:

Պարո՛ն Բալասանյան, պատերազմը մեզ համար վտա՞նգ է, թե՞ հնարավորություն:

Պատերազմը բոլորի համար վտանգ է: Մենք դեռևս 90-ականներից պարտադրված ենք մտել պատերազմի մեջ, և այսօր Արցախը հակամարտող կողմ է: Նրանք են խոսում պատերազմից, ովքեր անհույս են, ասում են՝ պատերամ կսկսենք, տարածքներ կազատագրենք… Զառանցանքներով չպետք է առաջնորդվենք: Մենք պետք է ճշգրիտ փաստեր ունենանք, իրականությանը համապատասխանող: Իհարկե, եթե պատերազմ սկսվի, մենք համապատասխան գործողություններ ենք անելու, իհարկե, եթե Ադրբեջանը սկսի պատերազմը, մենք պաշտպանողական, հակահարձակողական, և ինչու չէ, հարձակողական պլանավորված մարտեր կվարենք:

Ավելին ասեմ՝ մենք 2016թ. ապրիլի 4-ին եղել հակահարձակողական դիրքում, և Ադրբեջանը տեսավ այդ ամենն ու դիմեց Ռուսաստանի Դաշնությանը՝ մեզ զերծ պահելու հարձակողական քայլից: Ես տեղում եղել եմ և փաստում եմ, որ մեր զորքը պատրաստ է եղել:

Դուք կայացաք բանակում, իսկ բանակը կայացավ Ձեր ու Ձեր մարտական ընկերների շնորհիվ, այսօր ինչպե՞ս եք զգում առանց բանակի:

Ես նշանակված հրամանատար չեմ եղել: Այն ժամանակ մենք սկսեցինք ջոկատները ստեղծել, ի վերջո ստեղծեցինք նաև գունդ և ունեցանք գնդի հրամանատարներ: 90-ականներին պետք է ինքդ անձնական փորձով, օրինակով աչքի ընկնեիր, որպեսզի գտնվեիր հրամանատարական կազմում, ինձ էլ բախտ է վիճակվել լինել այդ կազմում, և այն զորքը, որը ես ղեկավարել եմ, եղել եմ ընտրված հրամանատար:

Իհարկե, պետականաշինությունը միայն բանակը չէ, պետությունը երկու խրամատ ունի՝ սահմանի և ներսի: Ի վերջո, նաև ծառայության ժամկետ գոյություն ունի, մեր ժողովրդի մեջ մի լավ խոսք կա՝ «հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու» (ժպտում է,-խմբ. Ա.Մ), մեզ փոխարինելու են գալիս շատ ու շատ երիտասարդներ, որոնք նույնիսկ մեզանից ավելի բանիմաց են, հերթը նաև նրանցն է: Այս աշխատանքն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում իրենից, քանի որ, եթե նախկինում  ես պատասխանատու էի պետական սահմանի և զորքի համար, ապա այժմ պատասխանատու եմ թե՛ սահմանի, թե՛ տնտեսության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության համար:

Հասցնո՞ւմ եք, ինչպե՞ս եք համակարգում այդքանը:

Հասցնելը՝ հասցնում եմ: Ամենակարևորը՝ մտածելակերպը պետք է համակարգային լինի, պատասխանատու պետք է լինենք: Ես այդպիսին եմ և ինձ հետ, բոլորն էլ գիտեն, որ շատ հեշտ է աշխատելը, բայց միևնույն ժամանակ՝ շատ դժվար: Ինձ մոտ միշտ աշխատանքային պլան եմ ունենում և ամեն օրվա ժամն ու րոպեն գրանցված է ինձ մոտ:

Պատերազմի օրերին եղե՞լ է, որ հրամանը տալուց հետո զղջացած լինեք:

-Ո՛չ, չի եղել, որովհետև մենք չէինք կարող հրամանները տալ հրատապ ու առանց ճշտելու: Խոսքը վերաբերում է թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական, և թե՛ հակահարձակողական մարտերին, որովհետև հրամանատարի պարտականությունն է իրավիճակի գնահատումը, նյութատեխնիկական բազան և անկախ իրավիճակից՝ հրատապ ու հապճեպ ոչ ոք իրավունք չունի որոշումներ կայացնել. իմ հրամանատարության ժամանակ նման բան չի եղել:

Եվ վերջում՝ արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի մասի՞ն ինչ կասեք:

Նման բաժանարար գիր գոյություն չունի, այնպես է, ինչպես ստեփանակերտցին և ասկերանցին: Գոյություն ունի գենետիկ հիշողություն՝ բոլորը կապված են իրենց ծննդավայրի հետ: Հիմա, որ մարդիկ հայտարարում են ղարաբաղցի, հայաստանցի, զանգեզուրցի, դա թշնամություն չէ: Ովքեր այդպես են որակում, ուրեմն չունեն գենետիկ հիշողություն:

Կան մի շարք բնակավայրեր, որոնք ժամանակին տարհանվել են, բայց մարդիկ տարիներով, դարերով ապրելով այդտեղ, ունենում են գենետիկ հիշողություններ, և երբեք չեն ասի, որ այլ երկրից են. կտան իրենց ծննդավայրի անունը: Մենք պետք է խորը ուսումնասիրենք, և պետք է մարդիկ իրենց հարց տան, թե իրենց գենետիկ հիշողությունը որ կետում է: Վստահ եմ, որ այդ տարանջատումներ դնողները գենետիկ հիշողություն չունեն: Ցույց տվեք մի սասունցի, որը կասի՝ արթիկցի եմ կամ թալինցի եմ, ցույց տվեք մի վանեցի, որը կասի՝ ես սիսիանցի եմ: Չկան նման մարդիկ, այսինքն՝ գենետիկան է մեր մեջ խոսում: Կարողացա՞ ճիշտ հիմնավորել:

Իհարկե: Շնորհակալություն:

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Կարող եք կարդալ նաև՝ Ես հաղթող հրամանատար եմ, այստեղ էլ կհաղթեմ. Վիտալի Բալասանյան

Կարող եք կարդալ նաև՝ Ահաբեկիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ և ողջ պատասխանատվությունը կմնա ՀՀ իրավապահ մարմինների վրա. Վիտալի Բալասանյան

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված