up

Լրահոս

article
Սա կարևոր իրադարձություն է. Նիկոլ Փաշինյանը՝ լավ նորություններ ունի

13:50

article
Պատմական բացառիկ լուսանկար

13:34

article
Հերի′ք է, ցինիկի պես ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

13:13

article
Աննա Կարինան մահացել է

13:06

article
Գազի թունավորումից 2 մարդ է մահացել

12:30

article
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին

12:09

article
«Կաʹմ յան կտա էտ թեմայից, կաʹմ կդառնա հերթական սերժիկ սարգսյանը». Արամ Մանուկյան

11:48

article
Նոր լուսանկարներ` երգչուհի Լիլուի պսակադրությունից

10:45

article
Կենդանակերպի ամենաուրախ մարդիկ

09:03

article
Գեղեցկուհի հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է

02:31

article
Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

01:52

article
Գիտնականը ցույց է տվել Երկրի վախճանը 51 վայրկյան տեւողությամբ տեսանյութի միջոցով

00:56

article
Ադրբեջանի «վիրտուալ» քաղաքացիների ընտրությունը

23:23

article
«Ես կարող էի մահանալ». Քիմ Քարդաշյանը՝ ծանր հղիության ու ծննդաբերության մասին

23:02

article
Արտակարգ դեպք Երևանում․ «կայֆի համար» կրակել են ոստիկանական մեքենայի վրա

22:47

article
6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

22:21

article
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-ի համար

21:51

article
Երգչուհի Փինքը գլուխը սափրել է

21:37

article
Որտեղ է անցկացրել երեկոն Աննա Հակոբյանը դստեր հետ․ ՖՈՏՈ

21:15

article
Հարսանեկան լուսանկարներում Արփի Գաբրելյանն վախեցած ու զարմացած է (Ֆոտո)

20:47

article
Լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար ձերբակալվել է նախարարը

20:29

article
«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ Սարգսյանին

19:52

article
93-ամյա տատիկի և նրա թոռան զվարճալի ֆոտոշարքը ցնցել է համացանցը

19:35

article
Արտակարգ միջադեպ օդանավակայանում. Ուղևորը սպառնում է պայթեցնել 165 ուղևորով օդանավը

19:11

article
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում

18:55

Եթե շարունակվի այլասերվածության տարածումը, չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում. ԱՍԱԼԱ-ի մարտիկ

cover

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեհայր, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին iPress.amը զրուցել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ Պաշտպանության, այնուհետև պետնախարար Վազգեն Սարգսյանի օգնական, ՀՀ ՊՆ պահեստազորի մայոր Մարտիրոս Ժամկոչյանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 5-ին, Գուրգեն Յանիկյանի մասունքները 2-րդ անգամ հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին հողին:

Պարո՛ն Ժամկոչյան, կարելի է ասել՝ Սողոմոն Թեհլերյանից հետո Գուրգեն Յանիկյանն առաջինն էր, որն իր զարկով փորձեց հայության մեջ արթնացնել պահանջատիրոջ ոգին, մի փոքր կպատմե՞ք նրա մասին:

-Սողոմոն Թեհլերյանից 50 տարի հետո նորից զարկի ձայն լսեցինք, ես կասեի զանգի՛ ձայն էր դա, որն արթնացնում էր մեր ժողովրդին: Գուրգեն Յանիկյանը զինյալ ազատագրական պայքարի հիմքը դրեց և 20-րդ դարի լավագույն զինյալ պայքարողներից մեկը եղավ: Գուրգեն Յանիկյանի՝ դիվանագետներին զգետնելուց 2 տարի հետո, ԱՍԱԼԱ-ն ոտքի կանգնեց և մի շարք գործողությունների շնորհիվ հայ ժողովուրդը սկսեց հետևել իր դատին:  Մինչ այդ մեր Ցեղասպանության մասին բոլորը հիշում էին միայն ապրիլի 24-ին, միայն այդ ժամանակ էին հիշում, որ հայը դատ ունի, հարց ունի, խնդիր ունի: Ի վերջո՝ մենք հասանք նրան, որ ողջ սփյուռքը, այնուհետև աշխարհը սկսեց մեր մասին խոսել, մամուլն անընդհատ անդրադառնում էր մեզ: Ես կասեի՝ մեր շարժումը մի ճանապարհ բացեց, որն ստիպողաբար տանում էր ճանաչման: Ուրիշ ճար չկար, մենք 60 տարի խաղաղ կերպով տանում էինք դա և ոչ մի ձայն չկար: Մեր գործողությունների միջոցով ճանապարհ բացվեց միջազգային դիվանագիտության դպրոցներում՝ մեր մասին խոսելու: Այո՛, մեզ ասում էին ահաբեկիչներ, բայց դա մեզ չէր խանգարում: Մենք գիտեինք մեր չափանիշներն ու երբեք չէինք անցնում դրանցից:

Գուրգեն Յանիկյանի աճյունը երկրորդ անգամ հուղարկավորեցինք Եռաբլուրում: Բոլորս էլ գիտենք, որ երկար տարիներ շատերը փնտրել են նրա աճյունը և չեն գտել: Արդեն կարող եմ հանգիստ ասել, որ իր ցանկություններից մեկը կատարվեց՝ նա հանգչում է հայոց հողի վրա:   Գուրգեն Յանիկյանի արած գործողությունը սիրտն էր, մենք նրան ենք հետևել: Ես շատ բարեկամներ ունեի, որոնք հայ էին, բայց երբեք չէին հետաքրքրվել հայկական դատով, ու սկսեցին ուսումնասիրել, սկսեցին երեխաներին հայկական դպրոցներ տանել: Շատ երկրներ, չնայած ահաբեկչի պիտակավորմանը, մեզ հարգում էին: Օրինակ՝ Ֆրանսիայում մենք մի շարք գործողություններ էինք իրականացրել, բայց այդ երկիրը մեզ հետ հաշվի էր նստում, չեմ ասում՝ եղբայրություն էր անում, բայց վերաբերմունքն այլ էր:

Անձամբ ճանաչե՞լ եք Գուրգեն Յանիկյանին, ո՞վ էր նա Ձեզ համար:

-Անձամբ չեմ ճանաչել, նրա դատին էի ակտիվորեն հետևում: Այդ ժամանակ դեռ փոքր էի և Ալեք Ենիգոմշյանի ու մյուս տղաների հետ թերթերից կարդում էինք նրա մասին տպվող բոլոր նորությունները: Իսկ հետո, երբ գաղտնի բանակը մեջտեղ եկավ, մենք ավելի շատ սկսեցինք իրեն ընդունել, որպես մեր հոգևոր հայր: Մեր և նրա պայքարը նույն կերպ էր՝ թուրք դիվանագետներ զգետնելը, թուրքական պետական շահերի դեմ պայքարելը, քանի որ նրանք միշտ ժխտողական քաղաքականություն էին վարում և առ այսօր նույն կերպ են շարունակում:  Թուրքական ղեկավարությունը, նույնիսկ կղերականներն այսօր ծաղրում են հայերին: Նրանք ասում են. «Սպասե՛ք, մենք դեռ չենք վերջացրել, դեռ շարունակելու ենք (Ցեղասպանության մասին է խոսքը. խմբ):

Երբ ես գաղտնի բանակում էի և արդեն գնալով հայտնի էինք դառնում,  Գուրգեն Յանիկյանն իր հայտնի ուղերձը հղեց, հենց առաջին օրից լսել եմ դա:

Գուրգեն Յանիկյանի կենսագրության մեջ նշված է, որ, չնայած ցմահ դատապարտմանը, մի քանի տարի հետո ազատ է արձակվել, իսկ դրանից 2 ամիս անց հիվանդության պատճառով մահացել է: Իրապես հիվանդությու՞նն էր մահվան պատճառը: 

-Այո, նա իրոք ծանր հիվանդ էր, և բանտում մնալու տարիներին է՛լ ավելի խորացավ նրա հիվանդությունը: Նա մահացավ հիվանդանոցում, ազատության մեջ:

Իսկ ի՞նչ վիճակում է այսօր ԱՍԱԼԱ-ն:

-ԱՍԱԼԱ-ն այս պահին սառեցված վիճակում է, քնած չէ: Տեսեք, 2001թ  համաշխարհային ահաբեկչությունը եղավ և բոլորն սկսեցին ահաբեկիչների անունները հերթով տալ, իսկ ԱՍԱԼԱ-ն չկար այդ ցանկում: Թուրքերն ուզում էին մտցնել մեր անունը, բայց մյուսներն ասացին, որ ԱՍԱԼԱ-ն չկա, ինչու պիտի մտցնեն: Ես ասում եմ՝ ԱՍԱԼԱ-ն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Հայկական Հարցը կա: Աստված մի արասցե, եթե մեր երկիրը գտնվի վատ վիճակում, համայն հայությունը կգա այստեղ, պիտի պայքարենք ու պիտի զոհաբերվենք գործի համար, երկիրը պաշտպանելու համար: Հիմա մնում է ապագա սերնդին դաստիարակել: Ապագա սերունդն այս պահին շեղվում է շատ բաներից, իսկ Գուրգեն Յանիկյանի նման մարդկան արարքների մասին հիշելը և հիշեցնելը մեկնարկի նման բաներ են, որք անհրաժեշտ են այս սերունդին: Օրինակ իմ տղան 10 տարեկան է, նա Եռաբլուրում անընդհատ հարցեր էր տալիս և ես նրան պատմում ու բացատրում էի Յանիկյանի մասին, դա իր հիշողության մեջ պիտի մնա: Նույնն  էլ լրատվական ծառայություններին ու իմ մտերիմներին եմ պատմում, քանի որ Յանիկյանը դա չի արել իր հաճույքի համար: Նա իր մոր հետ միասին տեսել է, թե ինչպես են կտրում եղբոր պարանոցը, դաժանաբար սպանում նրան: Նա, հստակ գիտակցելով այդ ամենը, կրթվեց, գնաց տարբեր երկրներ ուսումը խորացնելու: Ողջ ընթացքում այդ վրեժն իր հոգում էր պահում, որն ի վերջո ճիչի պես արտահայտվեց:

Պարո՛ն Ժամկոչյան, մեր զրույցի սկզբում նշեցիք, որ Գուրգեն Յանիկյանի արարքը ազդակ էր, այնուհետև խոսեցինք երիտասարդության մասին, որը, ըստ Ձեզ, այլ կողմ է շեղվում, հնարավո՞ր է՝ առաջիկայում հաջորդ Գուրգեն Յանիկյանի անհրաժեշտությունը լինի: 

-Ես չեմ բացառում, չեմ կարող ասել՝ 3-րդ, թե 4-րդը պետք կգա, բայց եթե այսպես շարունակվի տարածվել այլասերվածությունը, և որոշները կրկին ապազգային հողի վրա սկսեն ինչ-որ բաներ տարածել՝ սերունդներին փչացնելու նպատակով, ապա չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում: Մեր հայկական գենն ավելի ուժեղ է, քան այդ այլասերվածները: Վստահ եմ, որ անընդատ փորձելու են, բայց չեն հաջողելու այլասերել, ես խորհուրդ կտամ ապագա սերնդին, որ այդ բանում չսխալվեն: Իհարկե, շատերն ընկել են իրենց շահույթի հետևից, գրանտներ են ստանում և այլն, նրանց էլ խրատ կտամ, որ հեռանան և չմնան այստեղ: Սա երկար չի տևելու:

Իսկ ԱՍԱԼԱ-ն կգործի՞ այդ դեպքում:

-Ամեն մարդ այդ ժամանակ ԱՍԱԼԱ կլինի:

Այսինքն՝ ինչպես տարիներ շարունակ պայքարել եք Հայոց Ցեղասպանության ճանաչման համար, այնպես էլ կպայքարեք այլասրեությա՞ն դեմ, որն արդեն իսկ ակնհայտ է դառնում:

-Այո՛, իհարկե: Գուրգեն Յանիկյանն էլ, ոչ մի խմբի և կուսակության անդամ չէր, բայց արեց այդ գործը:  Նույն կերպ էլ այդ ժամանակ բոլորն ԱՍԱԼԱ կդառնան: Ես նորից եմ կրկնում՝ այդ գրանտակերները թող զերծ մնան նման քայելերից ու հեռանան այստեղից..

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված