up

Լրահոս

article
Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը մեկնել են մեղրամսի.ՖՈՏՈ

17:20

article
Ինչ խորհուրդներ են տալիս մասնագետները թունավորումից զերծ մնալու համար

16:29

article
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղարկեց ինձ այս տեսանյութը». Արսեն Թորոսյան

15:41

article
Ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. 13 մարդ է զոհվել

15:03

article
Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ)

14:54

article
Ողբերգական դեպք Երևանում. վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է

13:59

article
Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել

13:05

article
Արփի Գաբրիելյանի հարսի պարը (տեսանյութ)

12:53

article
Կրակոց Աբովյանում

11:58

article
Անոմալ եղանակը կգերազանցի ջերմաստիճանի 133-ամյա ռեկորդը.Տեսանյութ

10:57

article
Այդ ցավն ինձ հետ կմնա մինչև կյանքիս վերջ. Վլադիմիր Պուտին

02:24

article
Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է

00:14

article
Նոր Տեսանյութ` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից

22:54

article
Նոր լուսանկարներ՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի պսակադրությունից

22:42

article
Էլեկտրաէներգիայի անջատումներ դեկտեմբերի 16-ին

22:14

article
Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

22:00

article
Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է.ՖՈՏՈ

21:39

article
Թուրք աղջիկը իր գեղեցկությամբ անցել է հայազգի Քիմ Քարդաշյանին.լուսանկարներ

21:29

article
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացել են. Բացառիկ լուսանկար

21:01

article
Արտակարգ դեպք «Արաբկիր» հիվանդանոցում. երեխայի հայրը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչի դեմքին

20:33

article
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

20:21

article
Գագիկ Սուրենյանը գրառում է արել.ՖՈՏՈ

20:03

article
Ողբերգական դեպք.հրաբխի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

19:49

article
Մելանյա Թրամփը ընդունելության է եկել 4000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով.ՖՈՏՈ

19:28

article
Կանադայում հոկեյի հանդիպումը դադարեցվել է դարպասապահի սարսափելի վնասվածքի պատճառով.Տեսանյութ

19:14

Գյուղատնտեսական մաֆիան անմահ է

cover

Մեր երկրում գյուղատնտեսական շուկան անկայուն է ու հաճախ ենթարկվում է ցնցումների: Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունում, ինչպես  բոլոր հայաստանյան բիզնես ոլորտներում, տարիներ ի վեր տիրում է օլիգարխիան, ինչն էլ մեծապես խանգարում է ոլորտի բնականոն զարգացմանը: Խոշոր ջերմոցատերերը, օրինակ, կամ համայնքների ղեկավարների մերձավոր շրջապատից են, կամ նախարար-փոխնախարարների, պատգամավորների ջերմոցային հսկա տնտեսությունների կառավարիչներն են: Իսկ թե ինչու է այդպես, մի պարզ հաշվարկ կա: Եթե գյուղացին ուզում է իր բակում ջերմոց կառուցել, պիտի տունը գրավ դնի եւ 40.000 դոլարի չափ վարկ վերցնի, ձմռանը ջեռուցելու համար էլ մի քանի միլիոնի գազ սպառի: Սա` փոքր տնտեսության դեպքում:

Երեւանում ու մարզերում խոշոր ջերմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Խոսքը հատկապես նախկին պաշտոնյաների և օլիգարխների մասին է, որոնց ջերմոցները և այնտեղ կատարվող մի շարք մախինացիաներ մինչ օրս էլ ամբողջությամբ ուսումնասիրված չեն պատկան մարմինների կողմից, ասել է թե` անգամ «Նոր Հայաստանում» նրանք շարժվում են հին , չգրված օրենքներով:

Ընդամենը ամիսներ առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները շուրջ 15 տարի ոռոգվել են ապօրինի տեղադրված խողովակներով։ Այս մասին կատարված ուսումնասիրություններից հետո հայտարարություն էր տարածել Պետական վերահսկողության ծառայությունը։ Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Եվ սա ընդամենը ապօրինությունների մի մասն է, որը կատարվել է Աբրահամյանին պատկանող ջերմոցներում: Եվ Հովիկ Աբահամյանն էլ այս գյուղատնտեսական մաֆիայի միակ ներկայացուցիչը չէ: Դրանց թվին կարելի է դասել նաև ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, իսկ ավելի կոնկրետ՝ Սեդրակ Քոչարյանին պատկանող, այնուհետև, ըստ մամուլի հրապարակումների, Միքայել Մինասյանի կողմից գնված «Սպայկա» ընկերությանը: Այս ընկերության ջերմոցները տարիներ ի վեր ուղղակիորեն հարվածում էին անհատ գյուղատնտեսների գրպանին, այն պարզ պատճառով, որ Սպայկան արտադրում և արտահանում է միայն իր ջերմոցների ապրանքը, ձեռնունայն թողնելով մանրերին: Ուշագրավ է , որ նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծման մեծագույն ջատագով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանըևս չի դիմացել ջերմոցային բիզնեսի գայթակղությանը: Վերջինիս  է պատկանում Սյունիքի մարզի լոլիկի ջերմոցների զգալի մասը, որոնք էականորեն խանգարում են անհատ գյուղացիներին` շուկայում իրացնելու իրենց ապրանքը, քանի որ այդ նույն շուկայում գինը սկսում է թելադրել ժամանակից շուտ վաճառվող ջերմոցային ապրանքը:

Բացի խոշոր չինովնիկներից, ջերմոցներ ունեն նաև ավելի փոքր կալիբրի պաշտոնյաները կամ նրանց հարազատները: Օրինակ ՝ ՊԵԿ նախկին նախագահ և Կարեն Կարապետյանի հովանավոր Վարդան Հարությունյանի որդիները: Նրանց պատկանող «Գրին Ֆարմ»ընկերությունը դեռևս նախորդ կառավարության օրոք բազմիցս օգտվել է գործադիրի տրամադրած բիզնես արտոնություններից՝ նոր ջերմոցներ կառուցելու համար: Տավուշի մարզի Աչաջուր համայնքում  էլ նմանատիպ բիզնես գործունեություն է տարածում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, շրջակա գյուղերի բնակիչներին զրկելով ոչ միայն սպառման շուկայից,այլև սպառվող ջրից: Վարդերի ջերմոցների մեծ սիրահար է նաև Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական  Արամ Ղարիբյանը, ում «Էկոտոմատո» և   «Արմյանսկի ուրաժայ»ընկերությունները, ունենալով արտահանման հսկայական ցուցանիշներ, չգիտես ինչպես, երբեք չեն հայտնվել խոշոր հարկատուների 1000-ում:

Վերոնշյալ անձանց կողմից այս տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտին հասցվել է անվերականգնելի հարված: Գյուղատնտեսական մաֆիան ջերմոցներում աճեցրած արհեստական հավելումներով սնունդը ժամանակից շուտ ու թանկ գներով  լցնում է շուկա, ինչն էլ հանգեցնում է գնանկմանը և դա, «զարմանալիորեն», համընկնում է այն նույն ժամանակահատվածի հետ, երբ գյուղացիներն իրենց բերքը հանում են շուկա՝ վաճառքի:Հասկանալի՞ է, չէ՞, թե ինչպիսի հետևանք է դա ունենում թե գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հազարավոր հայրենակիցների, թե գյուղատնտեսության ոլորտի համար:

Դա հանգեցրել է մի իրավիճակի, երբ մանր եւ միջին ջերմոցային տնտեսությունները կարող են պարզապես  փակվել, քանի որ իրենք չեն կարողանա իրացնել սեփական արտադրանքը, ուր մնաց ընդլայնեն իրենց բիզնեսը կամ արտադրանքը արտահանեն Հայաստանից դուրս: Իսկ հետո զարմանում ենք, թե այդ ինչպես է ստացվում, որ ռազմավարական ոլորտներից մեկը, որտեղ մեր երկիրը ունի հսկայական ռեսուրս և զարգանալու պատենցիալ, գտնվում է անմխիթար վիճակում…

iPress.am

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված