up

Լրահոս

article
Սա կարևոր իրադարձություն է. Նիկոլ Փաշինյանը՝ լավ նորություններ ունի

13:50

article
Պատմական բացառիկ լուսանկար

13:34

article
Հերի′ք է, ցինիկի պես ծիծաղեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին (տեսանյութ)

13:13

article
Աննա Կարինան մահացել է

13:06

article
Գազի թունավորումից 2 մարդ է մահացել

12:30

article
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին

12:09

article
«Կաʹմ յան կտա էտ թեմայից, կաʹմ կդառնա հերթական սերժիկ սարգսյանը». Արամ Մանուկյան

11:48

article
Նոր լուսանկարներ` երգչուհի Լիլուի պսակադրությունից

10:45

article
Կենդանակերպի ամենաուրախ մարդիկ

09:03

article
Գեղեցկուհի հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է

02:31

article
Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

01:52

article
Գիտնականը ցույց է տվել Երկրի վախճանը 51 վայրկյան տեւողությամբ տեսանյութի միջոցով

00:56

article
Ադրբեջանի «վիրտուալ» քաղաքացիների ընտրությունը

23:23

article
«Ես կարող էի մահանալ». Քիմ Քարդաշյանը՝ ծանր հղիության ու ծննդաբերության մասին

23:02

article
Արտակարգ դեպք Երևանում․ «կայֆի համար» կրակել են ոստիկանական մեքենայի վրա

22:47

article
6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

22:21

article
Աստղագուշակ՝ դեկտեմբերի 16-ի համար

21:51

article
Երգչուհի Փինքը գլուխը սափրել է

21:37

article
Որտեղ է անցկացրել երեկոն Աննա Հակոբյանը դստեր հետ․ ՖՈՏՈ

21:15

article
Հարսանեկան լուսանկարներում Արփի Գաբրելյանն վախեցած ու զարմացած է (Ֆոտո)

20:47

article
Լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար ձերբակալվել է նախարարը

20:29

article
«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ Սարգսյանին

19:52

article
93-ամյա տատիկի և նրա թոռան զվարճալի ֆոտոշարքը ցնցել է համացանցը

19:35

article
Արտակարգ միջադեպ օդանավակայանում. Ուղևորը սպառնում է պայթեցնել 165 ուղևորով օդանավը

19:11

article
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում

18:55

Ում կդարձնեն «քավության նոխազ»

cover

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։ Դավիթ Ադյանն այնուհետև հերքել էր իրեն ձերբակալելու լուրը՝ չմեկնաբանելով հորեղբոր որդու՝ Սամվել Ադյանի ձերբակալման լուրը։ Դրան հաջորդեց ՊՎԾ խոսնակի կցկտուր մեկնաբանությունը, որից պարզ դարձավ, որ ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չեն հաղորդում վերջիններիս սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքով պայմանավորված:

Այս պատմության մեջ ուշագրավն սակայն այլ բան է: ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Նույն մրցույթի գործով էլ ԱԱԾ–ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Կարապետյանը։ ԱԱԾ–ում ամենայն հավանականությամբ նյութեր են նախապատրաստվել «Հետք» կայքում հրապարակված ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։ Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայոքի՝ հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Հունվարի 16-ին, օրենքի պահանջի համաձայն, Վանաձոր ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ։ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն առաջարկել էր մրցույթում կատարել տիպային փոփոխություններ, օրինակ, փոխել մանրէազերծման մեթոդը՝ ավելացնելով այդ չափաբաժինների մեջ գամմա-ճառագայթմամբ ախտահանումը:

2019թ. հունվարի 15-ին մրցույթ է հայտարարել նաեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն։ Այս անգամ Սամվել Ադյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին է առաջարկել փոփոխություն կատարել հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում: Տեխնիկական բնութագրերի փոփոխությունից հետո մրցույթին մասնակցել է «Զորաշեն» ՍՊԸ-ն եւ գնային չնչին տարբերությամբ հաղթող է ճանաչվել։ Եվ միայն դրանից հետո պարզվել է, որ ներկայացված պարագաները մանրազերծում են ռադիացիոն բետտա եղանակով, ինչը համարվում է մրցույթի խախտում։

Այսինքն խոսքը գնում է գնումների գործընթացում առերևույթ չարաշահման մասին, ընդ որում՝ մի կառույցում, որի բուն նպատակը և գործառույթը պետք է լիներ նմանատիպ չարաշահումները կանխելը: Այս պատմության մեջ մյուս ուշագրավ հարցը այն է, թե որքանով էր այս մութ պատմության մեջ ներգրավված ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: Տեղեկությունները, որ վերջինիս կարող են պաշտոնանկ անեն, նույնիսկ կալանավորեն նոր չեն հայրենական տեղեկատվական դաշտում, սակայն վերոնշյալ դեպքից հետո են այդ տեղեկությունները հիմնավոր վարկածի վերածվում և իսկապես չի կարելի բացառել, որ Սանասարյանի նկատմամբ իշխանությունները պատժիչ քայլեր ձեռնարկեն, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ իր կառույցի աշխատակիցները լուրջ կասկածի տակ դրեցին վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանում այլևս կոռուպցիա չկա» հայտարարությունը:

Գաղտնիք չէ նաև այն, որ ՊՎԾ վարչության պետ Ադյանը, ով նաև հիվանդանոցներում ստուգող հանձնաժողովի նախագահն է եղել, օգնել է «Զորաշեն» ՍՊԸ-ին հաղթել մրցույթը, քանի որ նույն Ադյանը, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում և ղեկավարի հետ բավականին մոտ հարաբերությունների մեջ է:

Ըստ երևույթին հեղափոխության ընթացքում քայլածները և այնուհետև պետական գերատեսչությունների տաքուկ գրասենյակներում հանգրվանած երիտասարդները իսկապես չդիմացան գայթակղությանը, դրանով իսկ լուրջ հարվածի տակ դնելով այն հեղափոխական արժեքները, որոնց համար քայլում էին…

iPress.am

Թոփ նորություններ

Վերլուծություն/Հարցազրույց

Ամենադիտված